Մենք կստիպենք իրեն դա անել. Բագրատ Սրբազան
Այս 2-3 օրը որքան էլ դժվար լինի, այդ տառապանքի ճանապարհը պիտի անցնենք, որպեսզի այդ տառապանքով նվաճենք մեր հաղթանակը: Հայտարարեց Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում: «Չի լինելու ուրիշ ձեւ։ Հետեւաբար, քանի որ արհամարհել է ձեզ ու չի արձագանքել, դուրս է դրել իր կյանքից նրանց, ովքեր իրեն ընտրել են, իսկ այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն է, ոչ միայն հրապարակում հավաքված, այլ ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում, որն էլ բաժան-բաժան են արել, ընտանիքներ կան, որոնք իրար հետ չեն խոսում։ Մենք կստիպենք իրեն դա անել։ Առաջին քայլը, որն անելու ենք լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելն ու պաշտոնանկության հասնելը։
Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ, անհնազանդության գործողություններ ենք անելու»,- հայտարարեց նա։