Հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի. Գառնիկ Դանիելյան
Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի: Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ համահայկական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել...
Սրբազանի հետ մենք նախաձեռնեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և երկար ճանապարհ անցանք: Ապացուցեցիք, որ հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի»,- հայտարարեց պատգամավորը: