Ե՞րբ եք հասնելու Երևան՝ ձեզ ասենք որը որից հետո ա. Ոստիկանության մայորը՝ երթի մասնակիցներին (video)
Բագրատ սրբազանի առաջնորդած երթի ակտիվ մասնակից, բողոքի ցույցերի առաջին իսկ օրերից Կիրանցում գտնվող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը գրում է.
«Առավոտյան բարի լույսով վիրավորանքներ և սպառնալիքներ եմ ստացել ոստիկանության մայոր Արսեն Սարգսյանի կողմից։
Ցավալի է, որ ոստիկանությունում բարձր կոչում զբաղեցնող այս մարդը քաղաքացիներին, որոնք հայրենիքի համար ազնիվ պայքարի են դուրս եկել` պաշտպանելու փոխարեն ահաբեկում է և վիրավորում։
Տեղի ունեցածի մասին արդեն իսկ քննարկումներ ենք սկսել ոստիկանության համապատասխան մարմինների հետ։
Ի դեպ, այս ոստիկանը 2023-ին պարգևատրվել է գերազանց ծառայության համար»։