Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան
Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞։ Այս մասին այսօր դեպի Երևան երթի ընթացքում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կան, որ իրեն պատրաստվում են կալանավորել։
Հարցին, թե ինչի համար էին փշալարեր բերել՝ Սրբազանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։
Դիտարկմանը, թե հնչում է տեսակետ, որ պետք է սահմանազատում կատարել պետության և եկեղեցու միջև՝ նա ասաց, որ հենց դա էլ անում են։
Անդրադառնալով դիտարկումներին, թե մորուք պահելով կրկնօրինակում է ՔՊ-ականներին՝ նա պատասխանեց, որ եթե որևէ մեկին կրկնօրինակելու ցանկություն ունենար՝ կկրկնօրինակեր Մովսես Մարգարեին։ «Իմ մորուքը 30 տարվա է, 6 տարի առաջ ես սափրված չեմ եղել։ Իմիջիայլոց, բեղերով մի պատգամավոր կա, ժամանակին թիկունքի պետ էր, ողջույններս Գագիկ Մելքոնյանին, ինքն հասկացավ ինչ եմ ասում, ինքն ինձ լավ ճանաչում է, ես էլ իրեն, բոլոր շերտերով, ինքն հասկացավ ինչ եմ ասում»։