Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Ալֆորվիլ քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Գըլըճյանն է:

- Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում ապրիլի 23-ին կազմակերպվել էր ոգեկոչման արարողություն, որը կրում էր «Պայքար» խորագիրը: Ինչի՞ համար է Ձեր պայքարը` ցեղասպանության ճանաչմա՞ն համար, թե՞ այսօրվա հայաստանակործան քաղաքականության դեմ:

- Թե' մեկի, թե' մյուսի: Մենք այդ օրը չշեշտեցինք միայն եղեռնը: Մեզ համար անընդունելի է, որ 109 տարի միայն լացել-լացել ենք եւ դրա դիմաց ոչինչ չենք արել: Ես միշտ ասում եմ` բավական է լացենք: Բոլորը գիտեն` ինձ համար կարեւորը գործն է: Հակոբոս առաքյալն ասում է` հավատքն առանց գործի մեռած է: Միջոցառման ժամանակ ես աղոթքից հետո դիմեցի կազմակերպիչ երիտասարդներին, ասելով` այն, ինչը մենք չարեցինք, ինչը որ մեր պապերը չարեցին, դու'ք արեք: «Պայքար» խորագիրը սա էր: Մարդը դեռեւս մայրական արգանդի մեջ պայքարում է: Դուրս գալը նույնպես պայքար է, ազատության տենչ: Պայքար է, երբ սկսում ես ապրել, եւ այդպես`մինչեւ վերջ:

- Հայաստանում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ. Տավուշից սկիզբ է առել պայքար, որն առաջնորդում է թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Տարբեր թեմերի առաջնորդներ էլ են միանում, Սփյուռքում կա՞ կոնսոլիդացիա այս հացրի շուրջ: Թե՞ այդտեղ մտածում են, թե հոգեւորականը չպետք է միջամտի քաղաքական կյանքին:

- Սփյուռքում նույնպես հայ հոգեւորականն իր առաջնորդի հետ է, բոլորս Վեհափառ Հայրապետի հետ ենք, ով ի սկզբանե ցույց տվեց, որ մենք ազգային եկեղեցի ենք: Իսկ ազգային եկեղեցու պարտականությունն է տեր կանգնել հայրենիքին եւ ժողովրդին: Պատմությունը ցույց է տվել, որ միշտ այդպես է եղել: Հիշենք Վարդանանց պատերազմը: Մենք հիշում ենք Վարդան Մամիկոնյանին` մոռանալով Ղեւոնդ Երեցին, ով ոտքի կանգնեցրեց ժողովրդին, հետո Վարդանին ստիպեց ղեկավարել պայքարը: Սարդարապատի ժամանակ զիվորականները գնացին կաթողիկոսի մոտ եւ ասացին` վերջ, թշնամին Արարատյան դաշտում է: Կաթողիկոսն ի՞նչ ասաց. կոչ արեց համախմբվել եւ պատերազմել: Ամբողջ աշխարհի պատմության մեջ Հայաստանյաց առաքելական եկեղեցու քրիստոնեությունը տարբերվում է աշխարհի քրիստոնեությունից: Մենք ամեն ինչով տարբեր ենք: Իմ Աստվածն իմ հետ խոսում է հայերեն: Թող ինչ ուզում են ասել: Շուշին ինչպե՞ս գրավվեց. խաչը մեջքներին: Մարդիկ հրաշք կատարեցին, հաղթեցինք, որովհետեւ Աստծո հետ էինք: Այս անգամ պարտվեցինք, որովհետեւ Աստծուց, ազգայինից հեռացանք: Հայաստանյաց եկեղեցին երբեք երկիրը ղեկավարելու միտում չունի: Այլ բան է, որ այն կարող է համախմբել լավ, խելացի մարդկանց, ովքեր կղեկավարեն երկիրը:

- Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների վրա սփյուռքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

- Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանության օրոք սփյուռքը նույնպես պառակտվեց: Պետք է նախ այդ պառակտվածությունը վերանա, պետք է լինի համախմբում, եւ շատ արագ: Մեր եկեղեցու հայրերն ասել են, որ Աստված մեզ տվել է 3 օր` երեկ, այսօր եւ վաղը: Երեկը երեկ էր` անցել է, չկա: Այսօրը հիման է: Իսկ վաղվա մասին ոչ մի բան չգիտենք: Հենց հիմա պետք է պատրաստվենք վաղվան, որը գալիս է: Եթե մենք այսօր չպաշտպանենք մեր վաղվա օրը, այդ օրը կարող է չգալ: Կոչ եմ անում բոլորին` արթնանալ: Սուրբ գիրքը 400-ից ավել անգամ ասում է` մի վախեցիր, ես քո հետ եմ ամեն վայկյան` երբ աստվածահաճո բան ես անում: «Մի վախեցիրը» պետք է մարդու ականջի մեջ զրնգա` հանուն իր երեխայի, հանուն իր ընտանիքի, իր մոր եւ իր ազգի: Պայքարի կոչ եմ անում, պայքար մինչեւ հաղթանակ: Մենք չենք կարող վերանալ: Քրիստոնեությունը չի քարոզում մահ, այլ քարոզում է Հարություն, պայքար` հանուն Հարության: Իսկ երկրի ղեկին նստած այդ մարդուն պետք է ասենք`ուր ուզում ես գնա, ապաստանիր: Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա: Որքան հեռու, այնքան լավ: Մենք մեր երկրի լուսավոր ապագան ենք ուզում, ոչ թե այն ապագան, որը դու խոստացար: Եվ, Աստված մեզ հետ:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am