Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ստեղծել։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այս երկու կենտրոնների հակասությունների կիզակետում, ուղղակի կարող են ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվել։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այդպիսի իրավիճակը կարող է տարածվել նաև այլ երկրներում։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մեր երկիրը մեծ արագությամբ տանում են դեպի աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Նրանք իրենց քայլերով ցույց են տալիս, թե գնում են դեպի Արևմուտք։ Ու բնական է, որ դրանով գրգռում են Ռուսաստանին, որը ինչ-որ պահի կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել։

Արդյունքում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական բախումը դառնում է հավանական։ Բայց Հայաստանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այդ պայքարին կարող են միանալ նաև Իրանն ու Թուրքիան, որոնց շահերը Հայաստանի հարցում բախվում են։ Դրա համար էլ Թուրքիան ձգտում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը դեմ է հանդես գալիս այդ միջանցքի գաղափարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Իրանը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում պատրաստ է անգամ գործողություններ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ վերջերս հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակման համար պատժելու նպատակով։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի միջոցով ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում ու նպատակ է հետապնդում ամբողջ տարածաշրջանը գցել իր ազդեցության տակ։ Իսկ եթե Թուրքիան հաստատվում է մեր տարածաշրջանում, ապա դա նշանակում է, որ հետագայում հիմքեր կարող են ստեղծվել Իրանի քայքայման համար՝ առաջ մղելով «Իրանական Ադրբեջանի» անջատման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի հարցում վառոդի տակառն ուղղակի պատրաստ է, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են լուցկին այդ տակառին մոտեցնելու համար։ Եվ եթե Ուկրաինայի հարցում միայն Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքն են բախվում, ու ահռելի ավերածություններ են տեղի ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի դեպքում, երբ բախում տեղի ունենա միանգամից մի քանի դերակատարների ներգրավվածությամբ։

Մինչ Հայաստանի դրությունը շարունակում է բարդանալ, իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ երկրների հաջողվում է չեզոքություն պահպանել և բալանսավորված քաղաքականություն վարել՝ երկիրը զերծ պահելու անհարկի ցնցումներից։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, աչքի առաջ ունենալով 2008 թվականին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի փորձը, ձգտում է հնարավորինս հավասարակշռություն պահպանել։ Թբիլիսին Արևմուտքի հետ կապերը չի խզում, սակայն և չի մտնում Արևմուտքի ամբողջական ազդեցության դաշտ, որի արդյունքում կարող է գրգռել Ռուսաստանին։ Այս համատեքստում էլ Վրաստանը նույնիսկ հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության բանակցություններից։ Մյուս կողմից էլ՝ Թբիլիսին շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կտրուկ շրջադարձ չի կատարում դեպի Մոսկվա, որպեսզի չգրգռի Արևմուտքին։

Երեկ էլ Վրաստանի վարչապետը հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին և կրկնել է նարատիվը՝ կապված հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին: Նման օրինակներ էլի կարելի է բերել: Սակայն այս դեպքում առաջնայինն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան օրինակ վերցնել, այլ ոչ թե թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ ու երկիրը ներքաշել ներքաղաքական բախման կիզակետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 129 անգամ
Լրահոս
ՌԴ-ի հետ կոնֆլիկտը կա՛մ ծայրահեղ անմտություն է, կա՛մ դավաճանություն. Ասլան Ռուբաև «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել Տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Մարզպետն ասել է՝ պատ կդնենք «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել Ինչի՞ համար է պայքարը Ակնհայտ է, որ Նոր Կալեդոնիայում ապակայունացման հետևում կանգնած է Ադրբեջանի ստեղծած Բաքվի նախաձեռնող խումբը. Ֆրանսիացի խորհրդարանական Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի. Պուտին Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Հաջիև. Սպիտակ տանը շատ բովանդակալից հանդիպում է տեղի ունեցել Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am