2007 թ-ին էլ էիր պատրաստ հանձնել Արցախը՝ ասելով՝ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»․ Հոխիկյանի նամակը՝ Փաշինյանին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև․

«Գրում եմ քեզ՝ ինքս ինձ հետ կռիվ տալով ու մի քանի անգամ գրիչը մի կողմ շպրտելով։ Ներքին ձայնս ասում է՝ ի՞նչ իմաստ ունի նամակ գրել մի մարդու, ով հոգին ծախել է սատանային, բայց մյուս կողմից սիրտս տեղից դուրս է գալիս, պատառոտվում է, ասում է՝ գրիր, դատարկիր սիրտդ։

Հիշո՞ւմ ես հեռավոր 2007 թ-ին, երբ «Օլիմպիա» հյուրանոցի նկուղային հարկում ադրբեջանցի, թուրք ու հայ լրագրողների մասնակցությամբ քննարկմանը վիճեցինք։ Դու ասում էիր․ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»։ Ես էլ որ ասացի․ «Գլուխդ որ ցավում է, գլուխդ կտրո՞ւմ ես»։ Երբեք չեմ մոռանա քո թունավոր հայացքը, բայց հիմա եմ հասկանում, որ դու կկտրես նաև ցավող գլուխը։ Դու այն ժամանակ էլ ուզում էիր, պատրաստ էիր հանձնել Արցախը, ու հենց դրա համար թուրք լրագրող Նուրսուն Էրելը քեզ հետ առանձնացած ջերմ-ջերմ զրուցում էր։

Ես այն ժամանակ 21 տարեկան երիտասարդ էի, շատ չէի հասկանում, որ դու դեռևս 2000-ականների սկզբից նույնքան ջերմ հարաբերությունների մեջ ես բրիտանական, հետևաբար նաև թուրքական հատուկ ծառայությունների հետ, ու թրքուհի Նուրսունը գիտեր՝ ինչ է խոսում հետդ։ Հետո այդ կինը դարձավ Էրդողանի խորհրդականը տեղեկատվական հարցերի ոլորտում։

Դու այն ժամանակ էլ թուրքերին ավելի էիր սիրում, քան նույնիսկ հայերին, իսկ ռուսների նկատմամբ քո անմարդկային ատելությունը ինձ համար անհասկանալի էր։ Ինչպե՞ս կարող է մարդ սիրել մեկին, ով սպանել է քո հարազատներին։ Իսկ դու այն ժամանակ էլ ասում էիր, որ մեր պատմությունը հորինված է, և կգա օրը, երբ նորից պատմություն կգրվի։

Հիշում ե՞ս, ադրբեջանցի Էլնուր Միրզոևը հեգնանքով ասաց՝ ձեր պատմությունը նորից գրելու կարիք ունի․․․ դու էլ ողջունեցիր ադրբեջանցու այդ հիմար խոսքերը։

Այդ օրը դու ուրիշ մտքեր էլ ասացիր։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը, թե․ «Ղարաբաղը տանք, Նախիջևանով ճանապարհ ունենանք դեպի Իրան ու Հնդկաստան, Թուրքիայով ճանապարհ ունենանք դեպի Եվրոպա, Ադրբեջանով ճանապարհ ունենանք դեպի Կասպից ծով ու էնտեղով հասնենք Չինաստան։ Լավ կապրենք»։

Երբ ես քեզ ընդդիմանում էի, թե չի կարելի հայրենիք տալ ճանապարհների կամ լավ ապրելու համար, դու ասում էիր՝ հայրենիքը հորինել են ինձ նման «անուղեղ հայրենասերների» համար, իսկ մարդը ապրում է մեկ կյանք ու պիտի վայելի հնարավոր ամեն ինչ, հետևաբար պիտի լավ ապրի՝ առանց հիմար էմոցիաների։

Էն ժամանակ էլ հայրենիքը քեզ համար «հիմար էմոցիա» էր, ու դու գոնե այդ մեկ դեպքում հավատարիմ մնացիր քո սկզբունքին՝ հայրենավաճառի սկզբունքին։

Հետո դու բանտ էիր նստել մարտի 1-ի դեպքերի հրահրման համար, ու երբ 2011 թ-ին դուրս եկար, մի անգամ «ՀԺ»-ի Աբովյան փողոցի ձեր գրասենյակում լրագրողների հանդիպում էր։ Ասացիր՝ «էս ժողովուրդը հիմար զանգված ա․․․ ասա, ինչ ինքն ա ուզում լսել, ու հետևիցդ կգան ուր տանես, նույնիսկ եթե տանես քարից ներքև գցես․․․»։

Մինչև հիմա էդպես ես մտածում, գիտեմ։ Սևանի ռեստորաններից մեկում որ հաճախ ուտում ես ու հարբում, հեռախոսդ պատերին խփում ու ամենաայլասերված հայհոյանքներ տալիս անգամ կանանց ներկայությամբ, վերջերս էլի ասել ես նույն միտքը։ Ռեստորանի աշխատողը պատմեց՝ ոնց ես ժողովրդին «անասուն» անվանել ու ծիծաղել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի․․․»։

Երբեք չմոռանաս, որ պատերը ականջներ ունեն։ Քո պատերը՝ առավել ևս։

Շարունակելի․․․»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը. Yerevan.Today Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am