«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց․

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով:

Առաջին կետում իշխանությունը նշում է, մեջբերում եմ` «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է:

Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:

Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր:

Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճե տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված՝ Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։

Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:

Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։

Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը:

 

Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:

 

Դատախազությունը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը Ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Բագրատ Սրբազան (video) Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. Փաստաբան Իշխանությունն իր «էժան» քայլերն է նորից անում Սրբազանի դեմ. Սաքսաֆոնահար (video) Ես իմ ծնողի կանչով գնում եմ իմ եկեղեցու և Բագրատ Սրբազանի հետևից․ Արմինե Գրիգորյան (video) Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am