Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական, այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պատասխանել է «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի այն հարցին, թե օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կորցրե՞լ է իր ուժը:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները մնում են արդիական, և կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հերքել դրանք», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: