Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

ԱՄՆ-ի գալիք համապետական ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարություն և տեսանյութ է հրապարակել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը և անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը։

Նա կոչ արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների, պատանդներ պահելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով:

«Արցախի էթնիկ զտումից հետո ադրբեջանական վարչակարգը դեռևս որպես պատանդներ է պահում Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներին, նախարարների և խորհրդարանի անդամների, ինչպես նաև տասնյակ այլոց՝ Հայաստանից տարածքային հետագա զիջումներ պարտադրելու համար»,- նշել է նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարչախումբը սպառնում է ներխուժել Հայաստան, եթե չզիջեն մի քանի քաղաքներ և գյուղեր Հայաստանի սահմաններից ներս։

«Այսօր ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են այն, ինչ մնացել է Արցախի հայկական ժառանգությունից։ Եթե չլինի միջազգային աջակցություն, 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանությունն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք պետք է գործենք հիմա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և պատժամիջոցներ կիրառելով, մինչև բնիկ հայերի՝ Արցախ վերադարձի ապահով և կենսունակ ճանապարհին հասնելը։ Չնայած այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, սակայն հայերի դժբախտությունը դեռ ավարտված չէ, և մենք պետք է վերստին հանձնառություն ստանձնենք՝ վերջ տալու էթնիկ զտումներին և պաշտպանելու հայերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ռոբերտ Քենեդի կրտսերը։

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am