«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:

ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:

Կապվեցինք ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանի հետ՝ ո՞վ է ճնշել Վանաձորի կառույցին։ «Ես տեղյակ չեմ, ով հայտարարությունը դրել է, իրենից էլ ճշտեք՝ ինչի է հանել»: Իսկ Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ։

«Եկեք՝ ես կամենտարիա չտամ, առավոտից էնքան հարց են տվել, էս պահին ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում տեղի ունեցողին։ «Հորդ աստծուն մեռնեմ, ես ոչ մի բանին կողմ չեմ»: Որ կողմ չեք ու երկրապահ եք, այսինքն՝ երկիր պահող, ինչո՞ւ քայլ չեք անում։ «Դադար տվեք»։

Ավելի ուշ հետ զանգեց նաեւ Զավեն Էվոյանը եւ խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։

«Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք»: Այո, որ չճնշվեիք, չէիք հանի ձեր իսկ ընդունած հայտարարությունը։ «Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երեւի»:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան Կարեն Սարուխանյանը որոշել է Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք «Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Երբ է Աննա Հակոբյանը «ինքնասպան լինելու» Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո՝ անմիջապես հարվածում թիկունքից. Արա Պողոսյան Սա զուտ նրա համար, որ հասկանալի լինի, թե Հայաստանում ումոնց պրոքսիներն են իշխանության․ Երվանդ Վարոսյան Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել Ամենայն հայոց սուտասանը եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն. Ռուբեն Մելիքյան Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար Կոբախիձեն իր կանոններն է թելադրում ԱՄՆ_ին Զովունիում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Պարեկներն Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան լծված է «արդարացնելու» Սիրիայում ահաբեկիչների հակամարդկային գործողությունները․ իրանագետ Դժվար ժամանակներ էին, աննախադեպ մարտահրավերներ ունեցանք․ Միրզոյանը՝ Բորելին Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը. ․ Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am