Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
Որևէ մեկը ի վիճակի չէ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու։ Այս մասին Հանրապետության Հրապարակում՝ Ջահերով երթին ընդառաջ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Տավուշի մարզում տիրող իրավիճակին, հարցին՝ արդյոք ընդվզումը կդառնա հանրային գործընթացը, որը վերջ կդնի զիջումներին՝ Սարգսյանը նշեց, որ դժվարանում է կանխատեսումներ անել, Տավուշի մասին խոսել է, եղել է ԳՄ հայտարարություն, որում ամեն ինչ ասված է։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ ՀՀ տարածքից ոչինչ չեն տալիս, դա իրենցն է՝ Սարգսյանն արձագանքեց․ «Ինչ ուզում են՝ կարող են ասել։ Իրենց ինչ կա։ Այսօր մի բան կասեն,․ վաղը՝ մեկ այլ բան»։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իշխանություններն ասում են՝ ամենապաշտպանված դիրքերը տալով՝ անվտանգային ռիսկերի նվազեցում է լինելում, Սարգսյանը նշեց, որ տրամաբանություն չի տեսնում ընդհարապես, տրամաբանության նշույլ անգամ չկա։ Նա նաև նշեց, որ իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։