Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն

Տավուշյան զարգացումների ֆոնին առանձնահատուկ է թիրախավորվել Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորապես նրա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը, ով հանգուցային այս պահին ստանձնել է դիմադրության կազմակերպման առաջնորդությունը` բաց, որ այսքան ժամանակ համընդհանուր մտահոգության առիթ էր տալիս: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

«Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն` ձևավորվող ժողովրդական շարժման թափն այդկերպ ջարդելու նպատակով: Ընդ որում ներկայացված տեղեկությունները մերկապարանոց են, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ է, որ առ այսօր որևէ փաստ, ապացույց չի ներկայացվել հանրության դատին: Այնինչ, եթե այդպիսիք առկա լինեին, թեկուզ հատուկ ծառայություններում, վաղուց շրջանառության մեջ դրված կլինեին ուղիղ վարչապետի կամ նրա ձայնափողերից մեկի կողմից, ինչպես վարվել են այս վեց տարիների ընթացքում:

Ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու համար ուզում ենք փաստել`

եթե Բագրատ Սրբազանի կամ ակտիվություն ցուցաբերող մյուս հոգևորականների վերաբերյալ վարկաբեկիչ փաստեր իրականում առկա լինեին, դրանք առ այսօր ինչ-որ կերպ հրապարակված կլինեին,

վարկաբեկիչ տվյալների առկայության դեպքում Բագրատ Սրբազանը, հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները նման ազատ ու անկաշկանդ վարքագիծ չէին դրսևորի, դեմ չէին գնա իշխանության վարած քաղաքականությանը,

եթե այլ պետության հատուկ ծառայություններ հետ նրանց համագործակցության վերաբերյալ քիչ թե շատ վկայող տվյալներ լինեին, դրանք վաղուց քննարկման առարկա դարձած կլինեին իրավական տիրույթում, մասնավորապես ԱԱԾ-ում, և պարտադիր կհանրայնացվեր վարկաբեկելու նպատակով:

Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am