Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ

«Բարձունք» կրթական շարժումը ևս միացել է տավուշեցիների բողոքի ակցիային:

««Բարձունք»-ը, հանդիսանալով կրթական շարժում, այնուամենայնիվ՝ չի կարող և չի ուզում զերծ մնալ մեր հայրենիքին ու հայրենակիցներին առնչվող կարևոր իրողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց։ Միևնույն ժամանակ «Բարձունք» համայնքի անդամները իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու մասնակցնել այն գործընթացներին, որոնք կհամարեն նպատակային։

2020 թվականի պատերազմից հետո, և, հատկապես, 2023 թվականի Արցախի կորստից հետո, Ադրբեջանը, բնականաբար, վարում է մաքսիմալիստական քաղաքաքանություն՝ գործելով միակողմանի զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ։ Ներկայումս երկար չարչրքված սահմանազատման և սահմանագծման թեման մտել է գործնական փուլ։

«Բարձունք»-ը դեմ չէ սահմանագծման և սահմանազատման ԻՐԱԿԱՆ գործընթացին, սակայն, այս պահին գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ։ Մենք՝ «Բարձունք» համայնքի անդամներս, դեմ ենք միակողմանի զիջումներին։ Կառավարության պնդումների ու հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը այդ զիջումներին ի պատասխան ստանում է ինչ-որ ռիսկերի նվազեցում, որոնք, վստահաբար, անհիմն հավաստիացումներ են և որևէ արժեք չունեն, քանի որ հիմնված չեն երկկողմանի փոխվստահության, փոխզիջումների և սահմանազատման փաթեթային գործընթացի վրա։ Միակողմանի զիջումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հակված չէ կառուցողական քաղաքաքանություն վարել և հասնդես է գալիս միայն պահանջատիրական դիրքից, ինչը ոչ մի պարագայում չի հանգեցնելու փոխվստահության ձևավորմանը։ Հակառակը, միակողմանի զիջումները ավելի են սրելու իրավիճակը՝ այդ թվում պատերազմական իրավիճակների սրման տեսանկյունից։

Հարկ ենք համարում նշել նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում առաջ են գալիս տվյալ տարածքների բնակիչների իրավունքների (կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության և այլ) և անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միջազգային իրավունքի և փոխզիջումների շրջանակում և ոչ միակողմանի զիջումների տրամաբանությամբ։

Սահմանազատման գործընթացում շատ կարևոր իրողություն են Հայաստանի կենսական նշանակության հարցերը (լոգիստիկ ուղիներ, ջրեր, էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ և այլն)։ Ճանապարհային խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս նաև Հայաստան մտնող հիմնական գազատարի անվտանգության խնդիրը, ինչը կարող է հավելյալ լծակ դառնալ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առանց այդ էլ մեծ գործիքակազմի ցանկում։

Հաշվի առնելով Սյունիքի փորձը՝ պաշտպանական գծի բացակայության պարագայում Ադրբեջանական զորքերի քայլելով առաջ գալը և իրենց հարմար դիրքերը զբաղեցնելը, Տավուշի պաշտպանական գիծը քանդելն ու ականազերծումն ու առկա դիրքերի ետբերումը համարում ենք արկածախնդրություն։

Անհրաժեշտ ենք համարում, որ Կառավարությունը դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը և բոլոր միջոցները ներդնի երկկողմանի փոխվստահության մթնոլորտի ձևավորման կազմակերպման քաղաքական մեխանիզմների մշակման գործում։ Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե լեգիտիմությունից զուրկ «Ալմա Աթա»-յի հռչակագրի, այլ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, որտեղ առաջնայինը մարդու իրավունքներն են։

Հայտնում ենք, որ մենք նաև այն շարժումների կողքին ենք, ովքեր դուրս են եկել փողոց՝ քաղաքական պայքարի («Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Բռունցքդ բե՛ր»)։ Իրավապահ մարմինների ընթացիկ գործողությունները արդեն իսկ վերածվում են քաղաքական ճնշումների, ինչը անթույլատրելի է։ Հույս ունենք, որ իրավապահ համակարգը չի հատի իր լիազորությունների սահմանը և կարգուկանոնի պահպանման գործը կիրականացնի հավուր պատշաճի։

Կոչ ենք անում մտահոգ քաղաքական շարժումներին մեկտեղել իրենց ներուժը և ձևավորել ընդհանրական քաղաքական օրակարգ և առավել մեծ ներուժ ունեցող քաղաքական շարժում»,- ասված է հայտարարության մեջ։

 

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am