Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ

Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմանատներ գտնվում են Ադրբեջանին հանձնվող տարածքում։ Այդ մասին այսօր ասել է գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ նշելով, որ մարդիկ ունեն ինքնասիրություն, արժանապատվություն ու պայքարում են իրենց գերեզմանները թուրքին չհասնեն։

Նշենք, որ գնդապետը ակտիվ մասնակցում է ընդդեմ ապօրինի սահմանազատման աշխատանքներին ու այսօր նրան հրավիրել են զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Նա համոզված է, որ իրեն կանչելու պատճառը իր դիրքորոշումն է՝ ապօրինի սահմանազատման վերաբերյալ

ԶՔԳՎ-ի մոտ լրագրողների հետ զրույցում գնդապետը նշել է, որ ինքը եւս պայքարում է, որ իր տունը չանցնի թշնամուն։ Հայրենի սահմանների համար մղված պատերազմում նա կորցրել է եղբորը, հորը, պապուն, ասում է՝ այդ արյունը դեռ չի սառել, վերքը դեռ իր վրա է։

«Պայքարում եմ իմ գյուղի համար, ասում են՝ եկեք ադրբեջանցիների հետ, թուրքի հետ ապրեք, եթե Հայաստանում կա մարդ, որը կարող է թուրքի հետ ապրել, ես իմ տունը Ոսկեպարում տալիս եմ, Կիրանցի ժողովուրդն էլ է տալիս, թո՛ղ գան բնակվեն, ապրեն իրենց ընտանիքներով, իրենց երեխեքին էլ տանեն Ոսկեպարի կամ Կիրանցի դպրոց։Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու։ Ես չեմ վախենում՝ քրեական գործող կամ ինձ կալանավորելով, ես չեմ վախենում ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն կամ մահ, ազատություն կամ բերդ, այդ երեք ճանապարհն է ինձ համար, վերջ։Եթե դրանով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու»,- նշել է Մախսուդյանը։

Նա միաժամանակ արձանագրել է, որ սահմանազատման այս գործընթացով նախատեսվում է, որ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա գտնվելու է ադրբեջանցին։

«Մենք այլեւս կարո՞ղ ենք այդ եկեղեցում ապահով մոմ վառել, եկեղեցուց 3 մ հեռավորոոթյան, որ թուրքը կանգն՝, եկեղեցին մերը չի լինելու։ Ու թուրքն էլ մտածում է, թե տենց կանգնելո՞ւ է»,- նշել է գնդապետն ու ավելացրել` «Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցրինք, հաջորդ քայլը Վանաձորն է , Իջևանն է, Ալիևն ասելու է Երևանն էլ է իմը։Մենք էլ ասելու ենք, դե լավխ Երևանն էլ հանձնենք, Էջմիածինում մնանք։ Ինձ համար ավելի լավ է մեռնեմ այս հողի վրա՝ ձեռք բերելով պատիվ, քան փախչեմ դավաճանի պես»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am