«Եթե հայերի հանդեպ արածը ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է»․ թուրք գրող

photo_2024-04-22_16-56-44Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող, վերլուծաբան Նևզաթ Օնարանի՝ թուրքերեն և քրդերեն լույս տեսնող երկլեզու «Dilop» գեղարվեստական ամսագրում հրապարակված «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օնարանը հոդվածում կարճ և ամփոփ անդրադարձ է կատարել թուրք սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակաշրջանից մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականության և գործողությունների մասին։
Համառոտ կենսագրական

Նևզաթ Օնարանն ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ​​ֆակուլտետը։ Նա թղթակցել է Թուրքիայի ընդդիմադիր մի քանի թերթերի, ինչպիսիք են՝ Özgür Gündem-ը և Evrensel-ը: Նրա հոդվածները հրապարակվում են նաև թուրքական ընդդիմադիր Gazeteduvar պարբերականում։ Օնարանը հայտնի է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայերի և հույների գույքի անօրինական բռնագրավումների, այս ժողովուրդների թողած տնտեսական և մշակութային ժառանգության թրքացման շուրջ ուսումնասիրություններով։ 1915-1940 ժամակաշրջանին վերաբերող 4 աշխատության հեղինակ է (Օր-կ՝ Օսմանյան կայսրությունում հայկական և հունական ունեցվածքի թրքացումը (1914-1919թթ․) Լքյալ գույքի օտարումը)։ Հարկ է նշել, որ Օնարանը կարծում է, որ հայկական ու հունական գույքի բռնագրավման մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու համար պետք է բացվեն ինչպես կադաստրի, պետական գանձարանի, ֆինանսների նախարարության, «Զիրաթ» բանկի, այնպես էլ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը արխիվները:

Հոդվածի հայերենը թարգմանության 1-ին մասը` ստորև․

«Համիդիե գնդերից 1915թ․ ապրիլի 24 և թուրքական ազատագրական շարժում (քեմալական շարժում-խմբ․) ․․․

Նպատակը Անատոլիան (նկատի ունի ներկայիս Թուրքիայի ողջ տարածքը-խմբ․) իսլամացնելն ու թուրքացնելն էր։ Ոչ թուրք և ոչ մուսուլման ազգերի ոչնչացմամբ Թուրքիայի ժողովրդագրական կառուցվածքի 99.9 տոկոսը իսլամացվեց։ Սակայն ոչ թե 1850-ականներին, այլ նույնիսկ 1914թ. քրիստոնյաների (և հրեաների) բնակչության թիվը կազմում էր 20 տոկոս։ Թուրքական պետության պաշտոնական հիմնադիրը Մուստաֆա Քեմալն է (Աթաթուրք), սակայն Աբդուլ Համիդին և միութենականների (երիտթուրքեր) Թալեաթին չի կարելի անտեսել։ Հենց Աբդուլ Համիդն է հիմք դրել հայ ազգի (և քրիստոնյաների) ոչնչացման քաղաքականությունը՝ Անատոլիան իսլամացնելու նպատակով. Հավաքագրվածներն էլ՝ Համիդիե գնդերը։ Թալեաթը՝ 1913-1914 թվականներից, իսկ Մուստաֆա Քեմալն էլ 1919-1920 թվականներց սկսած նույնությամբ շարունակել են Անատոլիան իսլամացնելու/թուրքացնելու իրենց քաղաքականությունը։

1910-ականներին հայերի հետ մեկտեղ թիրախի շրջանակում են գտնվում նաև հույները և այլ ոչ մուսուլման ազգեր (ասորիներ և այլն)։ Արդյունքում 1914-1923 թվականներին մոտ 2.5 միլիոն հայ և հույն իրենց կյանքով և ունեցվածքով ոչնչացվել են և տասնյակ հազարավոր ունեցվածք՝ բռնագրավվել։ Հետո զտվեցին և՛ Թրակիան, և՛ Ստամբուլը։

Նման քաղաքական միասնության և շարունակականության արդյունքում թուրքական պետության երեք հիմնադիրներն են Աբդուլ Համիդը, Թալեաթը և Մուստաֆա Քեմալը։ Թալեաթը գնաց Աբդուլ Համիդի, իսկ Մուստաֆա Քեմալն էլ՝ Թալեաթի ճանապարհով:

Հիմնական սկզբունքը, որը բոլոր երեքը հիմք են ընդունել, դավանանքը սուննի իսլամն է, իսկ ազգությունը՝ թուրք: Դրա համար է, որ Թուրքիայի Հանրապետության ամենաիսկական քաղաքացին սուննի թուրքն է:

Պարբերաբար կան տարբերություններ թուրքի և իսլամի «սինթեզի տեմպերի» մեջ։ Ըստ Աբդուլ Համիդի՝ իսլամ-թուրքն էր, իսկ ըստ Թալաթի ու Մուստաֆա Քեմալի՝ թուրք-իսլամն էր։ Սինթեզի առաջին տարրը գերակշռում է վերջինիս նկատմամբ։

«Գնդերով ներքին վերանվաճման շարժում»

Համաձայնություն կա, որ թուրքական ազգայնականությունը քաղաքական շարժում է 1912-1913թթ. Բալկանյան պատերազմից հետո: Ես թերահավատորեն եմ մոտենում այս վարկածին. այն արտահայտությունը, թե իբր պարզ չէ, թե ինչ է օսմանյան պետական ​​կառավարիչը, ոչ այլ ինչ է, եթե ոչ արյունոտ պատմությունը սքողել։

Օսմանյան կայսրությունն Անգլիայի և Ռուսաստանի նման գաղութային կայսրություն էր: Սուննի իսլամիստների ու պանթուրքիստների պնդումը, թե Օսմանյան կայսրությունն այդպիսին չէր, ծիծաղելի է։ Ամեն մի թիզ հողի ժողովրդագրական կառուցվածքը, որը օսմանցիներն իրենց պաշտոնական լեզվով ասած նվաճել են և գրական առումով գրավել, փոխվել է՝ ըստ տիրակալի։ «Օսմանյան հանդուրժողականության» դիսկուրսը անհեթեթություն է։

Բավական է նայել Հիթ Վ. Լոուրիի դոկտորական թեզը՝ տեսնելու, թե ինչպես է 1461 թվականին գրավված Տրապիզոնը սուննի իսլամ ընդունել։

Բոսնիան, որն այսօրվա իսլամական կղզյակն է Բալկաններում, երբ 1463 թվականին ներխուժել են, իսկ Հերցեգովինա՝ 1483 թվականին, ամենայն հավանականությամբ քրիստոնյա են եղել։ Ժամանակի ընթացքում Բոսնիա և Հերցեգովինան նույնպես իսլամացվել են, ինչպես Տրապիզոնը։

Փաստորեն, Օսմանյան կայսրությունում գերիշխող ազգի դասակարգումը որպես իսլամ, իսկ դատապարտված ազգին որպես «մյուսներ» դասակարգումն ամեն ինչի ամենապարզ արտահայտությունն է:

Օսմանյան պալատական ​​համակարգի գոյության և չգոյության խնդիրը, որը խրվել էր 17-րդ դարից, երբ այն չէր կարող նոր տարածքներ գրավել, 19-րդ դարում ոտքի ելած գաղութատիրական ազգերն էին։

Թանզիմաթին (բարեփոխումներ Օսմ․ կայսրությունում 1839-76թթ․-խմբ․) որպես թուրքական մոդեռնիզմ անվանելը նույնպես էության շղարշ է։ Որովհետև Թանզիմաթն օսմանյան բյուրոկրատիայի քաղաքականությունն էր՝ կարգի մեջ պահելու աճող քրիստոնյա ազգերին։ Թանզիմաթով գերիշխող և հպատակ ժողովուրդների՝ «մյուսների» միջև տարբերությունը վերացավ և հավասարությունը նպատակադրվեց: Այսպիսով, օսմանցի անհատը, ով պալատի սպասավոր էր, ընդունվեց որպես «օսմանցի քաղաքացի»: Ըստ այդմ, Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը ուժի մեջ է մտել 1869 թվականին։

Չնայած ամեն ինչին, վարչական, ֆինանսական և ռազմական ճգնաժամի դեմ Օսմանյան պալատական ​​համակարգի «լուծման» քաղաքականությունը չկարողացավ բավարար լինել և նրա ֆինանսները սնանկացան 1875թ։ Իսկ 1878 թվականին, օսմանա-ռուսական (ռուս-թուրքական-խմբ․) պատերազմից հետո, բալկանյան ժողովուրդները նույնպես կոտրեցին իրենց շղթաները։ Առաջինն այն կոտրել է Մորան՝ 1821-ին։

Այն, ինչ գրել է Աբդուլ Համիդը Բալկանների համար, բավարար հայտարարություն է. «Ես չեմ ափսոսում, որ մենք կորցրեցինք բալկանյան պետությունները [ազգերը], որոնք դժվար էր կառավարել և սպառեցին մեր ազգային իշխանությունը: Ինչքան փոքրանում ու կոմպակտ ենք դառնում, այնքան ուժեղանում ենք ու ազատվում «հիվանդությունից»։ Այն օրը, երբ մենք ուժեղանանք ներսում, եվրոպական պետությունները կտեսնեն, որ այն «հիվանդը», որին այդքան ծաղրում էին, ապաքինվել է և դարձել ուժեղ մարդ»։

19-րդ դարի վերջին քառորդում քրիստոնյա ազգերից բացի ոտքի ելան նաև պալատի կրոնակից/իսլամական ազգերը՝ արաբները, ալբանացիները և քրդերը։ 1880 թվականին Ուբեյդուլլահի շարժումից հետո 1898-ին Կահիրեում նույնիսկ հրատարակվել է «Քուրդիստան» անունով թերթ։

Կլանային (աշիրեթական-խմբ․) դպրոցներն էլ բացվել են 1892 թվականի հոկտեմբերի 4-ին՝ իսլամական ազգերից զինվորականներ պատրաստելու համար:

Մինչ Օսմանյան կայսրությունում ոտքի ելան քրիստոնյա և մուսուլման ժողովուրդները, և մինչ մոլեգնում էր ազգայնականության փոթորիկը, պատմությունը, որ միայն թուրքերն են դեռ քնած, այլ նշանակություն չունի, քան քողարկել գաղութային հարաբերությունները և Աբդուլ Համիդի իսլամիստական ​​քաղաքականությունը:

Թուրքական ազգայնականությունը քողարկված է, քանի որ ազգայնականությունն է, որ գերիշխում է պետության/պալատի վրա. Սա այն է, ինչ արվում է. Նմանատիպ իրավիճակը վերաբերում է նաև 1910-ական թթ.։

Փաստորեն, այնպես չէ, որ թուրքերն այդ տարիներին անհայտ էին։ 1850-ից հետո հատկապես թուրքերենի և թուրքական պատմության վերաբերյալ հրատարակություններն ավելացան։ Շերիֆ Մարդինը ժամանակաշրջանը սահմանել է որպես «մշակութային թուրքիզմ»։ Իսկ թուրքերենը 1876 թվականի Սահմանադրության պաշտոնական լեզուն է (հոդված 18)։

Չի կարող այնպես լինել, որ պանթուրքիզմի մշակույթն իր քաղաքականությունը չի արտադրել։

19-րդ դարի վերջին քառորդում խալիֆ Աբդուլ Համիդը մի կողմից «Իսլամ, Իսլամ» էր բացականչում, մյուս կողմից էլ նա վերակառուցում էր նաև պետությունը։ Ժամանակաշրջանը վերլուծող Ֆրանսուա Ժորժոնը վարկած է առաջ քաշել, որ Աբդուլ Համիդն Անատոլիայում և արաբական վիլայեթներում (նահանգներում) ձեռնարկել է «ներքին վերանվաճման» շարժում՝ պետությունը կենտրոնացնելու և համախմբելու նպատակով։ Սա կարևոր դիտարկում է, որը կհեշտացնի հասկանալ, թե ինչ է լինելու հետո:

Անատոլիայի «վերանվաճման» ժամանակ առաջնային թիրախը հայերն էին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է և լեզուն, որ ասում է՝ «Արցախը Ադրբեջան է». Դադիվանքի վանահայր Պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը․ Արթուր Խաչատրյան Կառավարությունը շարունակում է սյուներ տեղադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am