Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, դիակների պղծում և նորածինների այրում, Էրդողան, ամոթ քեզ
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հանդիպմանը՝ այն անվանելով Թուրքիայի ղեկավարի «խայտառակություն»։
«Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, սպանություն, դիակների պղծում և նորածինների այրում։ Էրդողան, ամոթ քեզ»,- գրել է Կացը սոցիալական ցանցում։
Ավելի վաղ այսօր Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին։ Ինչպես հաղորդում է պետական TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը և Հանիեն քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև անհրաժեշտ քայլերը՝ այդ հատվածին մարդասիրական օգնություն հասցնելու և հրադադարի հաստատման համար։
Աղբյուր` Փաստինֆո