Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել ու տարածքներն անտրտունջ հանձնել է, ու ոչ մի բան. նա դեռ իր տեղում է...

200 ք/կմ-ից ավելի սուվերն տարածք միտումնավոր, ուրախ-ուրախ հանձնել է թուրքական օկուպացիայի, և ոչինչ. նա դեռ իր տեղում է...

Գորիս—Կապան 21 կմ ճանապարհը՝ հարակից տարածքներով, հանձնել է թշնամուն, ու բան չի փոխվել. նա դեռ իր տեղում է...

5000-ից ավելի մարդ է զոհել պլանավորված պատերազմում, որպեսզի իրեն չասեն հող հանձնող դավաճան, ու միևնույն է՝ բան չի փոխվել. նա դեռ կառչած է իր աթոռին...

Շուրջ 6 միլիարդ ԱՄն դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք թողել է թշնամուն ու կարծես ոչինչ տեղի չի ունեցել. նա գոհ ու երջանիկ սոսնձված է իր ոստիկանապետության աթոռին...

Ում ուզել՝ զրպարտել է, ում ուզել՝ կալանավորել է, ումից ուզել՝ հաշվեհարդար է տեսել, էլ չեմ ասում մեքենայի տակ գցելու կամ դատարանի դահլիճում սպանելու մասին, բայց միևնույն է՝ նա դեռ իր տեղում է...

Եվ այլն, եվ այլն, և այլն...

2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէ:

Հետևաբար՝ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի: Դավաճանության ու հերթական կապիտուլյացիայի այս արդարացումները նրա համար են, որ ավելի հեշտությամբ հաջորդ 4 տարածքները հանձնի, և այդպես շարունակ...

Չեմ բացառում, որ շուտով կլսենք Մատենադարանից արժեքավոր նյութերի անհետացման մասին: Համոզված եմ, որ վերակառուցման կամ այլ անվան տակ՝ քայքայման են տանելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իսկ Ծիծեռնակաբերդը կարող են մի գեղեցիկ բացատրությամբ քանդել ու թողել այդպես: Նույնը նաև սպառնում է Եռաբլուր պանթեոնին, պատմա-մշակութային արժեքներին, ՀՀ Զինված ուժերին, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, հանրակրթական դպրոցներին և այլն:

Այնպես, ինչպես ակադեմիական կեղծ քաղաքի անվան տակ (որը գռազ կգամ ցանկացածի հետ, որ չի կառուցվելու, որովհետև միակ նպատակը գործող ԲՈՒՀ-երի շենքերը յուրացնելն է) ավիրվում է Երևանի գիտա-կրթական պատմությունն ու ավանդույթը:

Երևանն էլ կդարձնեն թուրքական մեծ չայխանա ու անվերահսկելի «проходной двор»՝ տարբեր ազգերի համար:

Այս ամենը հնարավոր է դարձել, դառնում և դառնալու այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ չի գիտակցել մեղքի իր բաժինը և դուրս չի եկել փողոց՝ այն սրբագրելու համար»:

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am