Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

Իննա Սարգսյանը «Ուրալ»-ի վարորդի կողքին նստած էր, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37 -ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում: Գրում է «Ազատություն»-ը:

«Ասացի, արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում, ու մեկ էլ արդեն զգացի ձորերում ենք», - պատմեց նա:

Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է Իննան։ Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներ ունեն։

«Մարտունեցի Արեգը, սևանցի Դավոն անընդհատ մտքումս են»,- Իննան իր վաշտի զոհված տղաներին է հիշում:

«Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան», - դառնանում է զինծառայող կինը:

«Ուրալ»-ի վարորդ ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում էին՝ այդ մեքենան Հովսեփը 8 ամսվա ծառայության ընթացքում չի վարել, որովհետև այն միշտ անսարք է եղել. այդ օրը մեքենան, ըստ հարազատների, նաև գերբեռնված է եղել։ Իննան ասում է՝ այդ «Ուրալ»-ն առաջին անգամ էր նստել:

«Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմել է Իննան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

դիտվել է 623 անգամ
Լրահոս
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում (video) Հիստերիկ վիճակով ոստիկանները հարձակվեցին․ մի նպատակ ունեին․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան Հայաստան պետության ամոթը Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ներկայացրել է սահմանազատվող Կիրանցում իրավիճակը (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանի վրա հարձակված «պոռնիկնե՛ր», ձեզ սատանան էլ չի ընդունելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան (video) Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Ձեր արժանապատվությունը հավասարեցրել եք ասֆալտին, բայց տավուշցին դա չի անի․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am