Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել

Այն, որ Սամվել Վարդանյանի դեմ հանցագործությունը՝ ծեծը, նվաստացնելը, խոշտանգելը, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է եղել, կասկած չկա: Ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ նման բան չէր անի, քանզի Վահե Ղազարյանին դա պետք չէ: Այլ հարց է, որ Վահե Ղազարյանը չի ընդդիմացել զարհուրելի այդ հրամանին, կատարել է այն ու այդպիսով դարձել հանցակից:

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին ու պետական համակարգին խնդիր ունի հանցակից դարձնել, որպեսզի ամեն մեկն արդեն ի՛ր կաշին փրկելու համար ատամներով պահի նիկոլական իշխանությունը:

«Եթե ես իշխանությունը կորցնեմ, ապա ձեզ էլ ինձ հետ դատելու են, այնպես որ դուք ձեր համար եք պայքարում, այլ ոչ թե իմ»: Սա՛ է Փաշինյանի «մեսիջն» իր թիմին:

Ինքը նախ Ալեն Սիմոնյանի շուրթերով անոնս արեց, որ հանցագործություն է տեղի ունենալու Սամվել Վարդանյանի դեմ, ապա ոստիկանական համակարգին մղեց ապօրինության:

Ալեն Սիմոնյանը սիրով իր վրա վերցրեց այդ ֆունկցիան, քանզի «մահապարտ» է դարձել հատկապես եղբոր կնոջ կալանավորումից հետո: Նա արդեն դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ: Նրա ձեռքից Նիկոլը, այսպես ասած, անձնագիրը վերցրել ու շահագործում է:

Նիկոլին ալեններ են պետք ու բութ գործիքի դեր կատարող ոստիկաններ: Ինքը գիտի, որ այլևս չունի հանրային հենարան ու հույսը միայն ուժայինների վրա է: Դե իսկ դրսից նա ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը և իր իշխանական աթոռով հիմնականում պարտական է հենց Թուրքիային: Վերջինս դրա դիմաց Նիկոլից պահանջում է հակառուսական քայլերի իրականացում և Հայաստանի վիլայեթացում: Նիկոլի բոլոր քայլերն այդ ուղղությամբ են:

Ինչ մնում է Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, ապա այն Նիկոլի համար ուներ համակարգային նշանակություն: Ինքը թքած ունի իր թիմակիցների ու մասնավորապես ՔՊԿ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա: Նիկոլը ոչ թե Ասլանյանի թասիբն է լկտի ձևով պաշտպանել, այլ ինքն իրեն:

Նիկոլին վախեցրել էր այն, որ Սամվել Վարդանյանի արածը կարող էր վարակիչ դառնալ՝ յուրօրինակ ֆլեշ-մոբ, ինչը կարող էր «Մերժիր Նիկոլին ու նիկոլականներին» համազգային ակցիայի վերածվել: Հենց դա կանխելու համար էլ Նիկոլը գնաց հանցագործության, որպեսզի նախ իր թիմակիցներին ցույց տա, որ իրեն ուժեղ ու անպատժելի է զգում, և որ իրենք էլ կարող են հաբռգել, համ էլ՝ հանրության մեջ վախի մթնոլորտ էր ուզում տարածել:

Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվինների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սպառնալիքից հետո, թուրքերը խոսում են Սրբազանին սպանելու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) Վահե Ղազարյան, քեզ մի անգամ էլ եմ զգուշացնում․ Արդարադատության գեներալ-մայորին սպառնում են (video) Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների․ Գառնիկ Դանիելյան (video) ՔՊ-ականների համար անակնկալ ունեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Դատախազությունը հենց հիմա պետք է քրեական հետապնդում սկսի Սուքիասյանի նկատմամբ․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Այ ցավդ տանեմ, դպրոցը ի՞նչ կոթող․ Փաշինյանի հերթական խայտառակությունը (video) ՔՊ-ականները հրաժարվում են Խաչատուր Սուքիասյանից (video) Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Փաշինյանն ընկած հոգեբաններ է փնտրում (video) «Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը Իրանի նախագահի մահը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում․ Սրբազան (video) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Հիմա, որ տրանսպորտ չլինի, լավ կլինի՞․ լարված զրույց Ավինյանի ու գործադուլ անող վարորդների միջև (video) Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) «Սուքիասյանը խոսեց սպանելուց, Նիկոլը՝ մեռնելուց․ ի՞նչ է տեղի ունենում ՔՊ-ի ներսում»․ Հովհաննիսյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am