Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։

Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն անցկացրել ու մասնակիցներին գնահատել է հանձնաժողովը` հետեւյալ կազմով. ՍԴ նախագահ Արման Դիլանյան, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյան եւ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց։

Այս հանձնաժողովը հաղթող է ճանաչել ու Նիկոլ Փաշինյանի հաստատմանը ներկայացրել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան եւ Վիգեն Քոչարյան։ Վահե Գրիգորյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել, Վիգեն Քոչարյանը 2019 թվականին իմքայլականների կողմից ընտրվել է ԲԴԽ գիտնական անդամ, իսկ Նորա Կարապետյանը 2018-ին նախ առաջխաղացման կարգով առաջին ատյանից տեղափոխվել է վերաքննիչ, իսկ 2021 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով, հետո՝ 2022-ին, հրաժարվել է այդ պաշտոնից, դարձել քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր: Հիմա, փաստորեն, նա որոշել է բախտը փորձել, նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով ՄԻԵԴ դատավոր։ Սակայն, ինչպես գրել ենք, իշխանությունների սրտի ՄԻԵԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ում թափուր պաշտոնում էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք մեկնաբանել հանձնաժողովի ընտրությունը, գո՞հ է արդյունքներից։ «Ես ի՞նչ մեկնաբանեմ․ մարդիկ հավաքվել, այդպես են որոշել»,- ասաց նա։ Իր կարծիքով՝ հանձնաժողովի որոշման վրա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան է եղել։ Ալումյանը պատասխանեց․ «Ես հարցազրույցի ընթացքից նման բան չնկատեցի, ես 2 ժամվա ընթացքում այդպիսի բան չեմ նկատել»։ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նշված 3 թեկնածուներից, իր կարծիքով, ՄԻԵԴ-ն ո՞ւմ կընտրի։ «Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, թե ում կընտրի, բայց իրենցից 2-ին բավականին լավ գիտեմ, եւ իմ իմացած 2-ից ով էլ ընտրվի, ես ուրախ կլինեմ։ Չեմ ասում՝ ովքեր են, որ 3-րդին չնեղացնեմ, որովհետեւ 3-րդին չեմ ճանաչում»,- ասաց Ալումյանը։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանի հետ, ով 2019 թվականին ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու էր, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց։ Նրա թեկնածությունն այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին, եւ նա չընտրվեց:

Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցել, այսինքն՝ ՔՊ-ականներն առաջադրել էին, սակայն չեկան-չընտրեցին։ Աննա Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ իշխանություններն իրեն չեն առաջադրում-ընտրում։ «Հարցերն ուղղեք իրենց, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարող ասել, իրենց ելույթները չեմ լսել, հանձնաժողովը պետք է գնահատի»,- պատասխանեց Մարգարյանը՝ հավելելով․ «Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքով են միավորները շնորհվել»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Ֆիքսե՛ք սրանց սաղի դեմքերը․ դուք լավ էլ գիտեք՝ ես ով եմ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video) Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի կանայք արտասվում են ու բղավում (video) Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video) Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (video) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am