Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հատված հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից՝ News.am-ին տված հարցազրույցի շրջանակում․

«Սա իրական Հայաստանը չէ, սա Հայաստանի խայտառակությունն է։ Սա հայ ժողովրդի խայտառակությունն է։

5 000-ամյա բնիկն ժողովուրդն այստեղ ունենա ամենափոքր երկիրը և սեղմված լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև՞ և կենսունակ չլինի՞․ բնիկ ժողովուրդը։

Թե՞ դուք բնիկ չեք, թե՞ բնիկները թուրքերն են, որ համարում են, թե Ադրբեջանը Բաքվից ձգվում է մինչև Բաթում։ Իսկ Թուրքիան էլ համարում է, որ Թուրքիան ձգվում է Ստամբուլից մինչև Բաքու։ Որտե՞ղ է ձեր Հայաստանը․ ձեր Հայաստանը որտե՞ղ է՝ «իրական Հայաստանը» որտե՞ղ է։

Դուք բնիկ ժողովու՞րդն եք այս լեռնաշխարհի, Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովու՞րդն եք, թե՞ ոչ։ Դուք պահանջ ունե՞ք, թե՞ ոչ։ Խոսքն ա՛յս մասին է։

Ի՞նչ է նշանակում՝ «իրական Հայաստան»։ Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական սահմաններով․ բնական, աստվածատուր սահմաններով։

Եթե ամբողջ դարերի ընթացքում տեր չեք եղել, էլի էսպես մանր առևտրականի հոգեբանությամբ, «առևտուր կանենք» հոգեբանությամբ ծախծխել եք հայրենիքը, թուրքն էլ մնացածը ոչնչացրել և բնաջնջել է, հայի ներկայությունը վերացրել է, սա նշանակում է, որ իրական Հայաստանը սա՞ պիտի լինի։ Էդպես է՝ գնացեք, 10 000 քառակուսի կիլոմետրի վրա կենտրոնացեք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ասեք՝ սա է «իրական Հայաստանը»։ 10 000 քառակուսի կիլոմետրն էլ է «բավարար»՝ լիուլի երջանիկ ապրելու համար՝ փողի իմաստով։

Ի՞նչ պետք ունեք․ 30 000 քառակուսի կիլոմետրի էլ պետք չունեք, 10 000-ի էլ պետք չունեք․ Երևանի մեջ պարփակվեք, Երևանի սահմանները գծեք, «գոհ ու երջանիկ»՝ ապրեք։

Չի՛ կարելի ազգի պատմությունը ջնջել։

Որ ուրիշ ազգեր մեր պատմությունը ջնջում են, հասկանալի է, բայց որ մենք մեր ձեռքով մեր պատմությունը ջնջում ենք, սա ինչպե՞ս կարելի է հասկանալ»։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը մանրամասներ է հայտնում (video) Վայոց ձորի մարզում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am