«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին։

Հայտարարության մեջ նշված է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցության համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երկու երկրների լարվածության ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Անն Բյուայոնին՝ քննարկելու նրա հետկանչը։ Է․ Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և հորդորել Բաքվին հստակեցնել իր մտադրությունները։

Փոխարենն իր մեջ հետևություններ անելու, թե ինչու քաղաքակիրթ հանրությունն ունի վերապահումներ Ադրբեջանի պես հանցածին պետության հետ հարաբերվելու հարցում, վերջինս, ի պատասխան, իր ԱԳՆ միջոցով ապակառուցողական գործունեության մեղադրանք է ներկայացնում Ֆրանսիային:

Սա միջազգային իրավունքի և համաշխարհային հանրության տեսակետների անտեսման և հորդորների արհամարհման հերթական դրսևորումն է։ Ադրբեջանը սովոր չէ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, իրագործել իր ստանձնած պարտավորությունները և հետևել իրավարար կառույցների որոշումներին։ Ադրբեջանը թե՛ Հայաստանին, թե՛ այլ երկրների, որոնք քննադատական տեսակետներ են արտահայտում, մեղադրում է ապակառուցողականության մեջ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ապակառուցողական են բոլոր այն երկրները, որոնք մասնակից կամ գոնե համակարծիք չեն ադրբեջանական ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանությանը, որը այսօր միանշանակ կարելի է բնորոշել որպես «զոհի դիմակով գիշատչի» քաղաքականություն։ Միայն գիշատչային բնազդով առաջնորդվող պետություններն ու հասարակություններն են ունակ դիմելու զանգվածային ոչնչացման, ինչպես տեղի է ունեցել առնվազն վերջին հարյուրամյակում պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության նկատմամբ։

Այժմ էլ Լեռնային Ղարաբաղի հայությունն ու վերջինիս ստեղծած հոգևոր-ազգային ժառանգությունն է ադրբեջանական գիշատչության զոհը։ Մինչդեռ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների, հայկական ժառանգության պահպանության, վանդալիզմի գնահատման և պատժման խնդիրը պետք է լիներ Ադրբեջանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկը, որը պետք է արգելակեր նմանատիպ գործողությունների կրկնությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական ապակառուցողականությունը, որը վաղուց հատել է տարածաշրջանի սահմանները և վերածվել համաշխարհային նախադեպայնության երևույթի։ Սակայն նման վարքը միանգամայն ենթակա է կանխարգելման պատժի ու պատասխանատվության գործնական մեխանիզմների արդյունավետ և նպատակային գործարկման շնորհիվ»։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը մանրամասներ է հայտնում (video) Վայոց ձորի մարզում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մուտքը փակել են․ Փաշինյանին արգելել են գնալ․․․ Հայկ Այվազյան (video) Դեպարտամենտից չեն հերքում. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք Մենք Նիկոլին ու թուրքին հող տալու չունենք․ իրավիճակը Կիրանցում լարված է (video) Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսից հետո Փաշինյանը Կիրանցում խայտառակ բան ասաց (video) Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել Առաջնո՞րդ եք ուզում, եկել է Բագրատ Սրբազանը, դե ոտքի՛․ Վարդուհի Գևորգյան (video) Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները Պայքարի ենք դուրս եկել․մինչև վերջ գնալու ենք․թուրքին Նիկոլը Երևան է բերելու․Զոհվածի մայրը՝ Կիրանցում (video) Շուրջ 6,5 մլն դոլար՝ Երևանում գործարար համաժողովի կազմակերպման համար Երկիրը ծախելուց հաճույք է ստանում․ իրավիճակը Կիրանցում (video) Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան Հովհաննես Դավթյա՛ն, դու քո արշավով մեր երիտասարդներին չե՛ս կոտրելու․ քաղաքացի (video) Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am