Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն

2024թ. ապրիլի 17-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։»:
Դիտարկենք հիշյալ հայտարարությունը ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը, մուրճը ձեռքին մասնակցելով 2021թ. հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին, իր ներկայացրած կուսակցության, այն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրել է հետևյալը.
• «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:»:
Եթե Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրել է, որ «Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:», ապա ինչի՞ հիմա վրա է 2023թ. մայիսի 22-ին հայտարարել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:
Եթե նման բան է հայտարարվում՝ քաջ գիտակցելով, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո», ապա սա կարող է նշանակել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը» հայտարարությունն արվել է կա՛մ Ադրբեջանի նկատմամբ ունեցած վախից ելնելով, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքուն, ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի հետ ունեցած պայմանավորվածությունների հետևանքով:
• «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։»:
Հարկ է նշել, որ Արցախի պարագայում պետք է լինի ոչ թե «Անջատում հանուն փրկության», այլ՝ «ճանաչում հանուն փրկության», քանի որ Արցախը երբևէ չի հանդիսացել Ադրբեջանի մաս, որ անջատվի:
• «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:»:
2020թ. դեկտեմբերից Հայաստանի Հանրապետությունից այլևս զորակոչ չի իրականացվել Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակ: Նման պարագայում ուրիշ ի՞նչ գործնական եղանակով է Հայաստանը հանդիսացել և հանդիսանում Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորը:
• «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:»:
Ինչո՞ւ է խոսվում միայն ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքների մասին: Մնացած տարածքները, որ այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից, Խորհրդային Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ պիտի մտնեին ԼՂԻՄ-ի սահմանների մեջ: Սակայն, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը դիտավարությամբ ինքնավարությունը տարածել է Լեռնային Արցախի միայն մի փոքր մասի վրա, մնացած շրջանները մտցրել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:
Այսպիսով, 2021թ. հունիս ամսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսացկության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրել է մի բան, բայց արել է բոլորովին այլ բան:
Ավելորդ չէ նշել նաև, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրված խոստումները 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամրագրվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

դիտվել է 789 անգամ
Լրահոս
Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա Կապանում պատրաստվում են ընտրությունների Ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Ի ցույց է դրվելու խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը... Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում «Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակել Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներին Ունենք քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ, ժողովրդի հիմնական մասին համբալ ասող քաղաքապետի հայր և ԲԴԽ հայհոյախոս գիտնական անդամ․ Ժաննա Ալեքսանյան Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ Հայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ Սարգսյան Սաղ լավ է լինելու, բայց միայն Ամերիկայում․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am