Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։

Այս մասին հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։

EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

«Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ մարտի 22-ին խուլիգանության մեղադրանքով երկամսյա կալանքի խափանման միջոց է կիրառվել։ Եթե վերջիններս մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարի ազատազրկում:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը, ով AntiFake.am լրատվամիջոցի հիմնադիրն է, խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և Փաշինյանին և նրա աշխատակազմին հայհոյելով»։ Կոմիտեն՝ որպես նրանց ձերբակալության պատճառ, նշել է մարտի 20-ին YouTube-ում հեռարձակված մի դրվագ՝ Խորհրդարանի նիստի մասին: Նրանց հաջորդ օրը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։

AntiFake.am-ը հրապարակել է մարտի 22-ի առավոտյան Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարվածում մի տղամարդու և նրան հրելով գցում՝ դեմքով գետնին:

Նույն օրն ավելի ուշ ձերբակալվել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի երկրորդ հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են 2 ամսով:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ UJA-ի՝ «Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»։

«Եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը»,- ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-նրանք ոչ թե բռնություն էին հրահրում, այլ պարզապես իրենց կարծիքն էին արտահայտում։ Այս իրադարձությունները խուլիգանության հետ նույնացնելը ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները չարաշահում օրենքը»։

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում»,- ավելացրեց EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը:

«Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է EFJ-ի գլխավոր քարտուղարը։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Ցույց տամ, տեսեք՝ ինչ է լինելու, եթե Տիգրանաշենը հանձնեն. Բագրատ Սրբազան Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած վարորդը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց Փողի ու թմրամիջոցի դիմաց իր անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած ու նկարահանած մայրը կալանավորվել է Արձակուրդում գտնվող Նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Մահացել է Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի հայրը Քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատակիցները հեռախոսներով նկարահանում են Վայոց Ձորում Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելու գնացած անձանց. Գառնիկ Դանիելյան Վախկոտ Փաշինյանի Հայելիի դեմ կեղտոտ արշավը տապալվելու է․ Լարիսա Ալավերդյան (video) Նիկոլի հեծանիվն ու «Բաբա եգայի ցախավելը»․ Բագրատ Սրբազանը ծաղրեց (video) ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում հետապնդում են լրագրողներին (video) Սասու՛ն, թերհաս մտքիդ արգասիքը չե՛մ ներելու․ Լարիսա Ալավերդյան (video) Սրբազանն անդրադարձավ Վեդիի մանկապարտեզի սարսափելի դեպքին․․․ (video) Սասուն Միքայելյա՛ն, էնքան մեծահոգի կլինենք, որ Ստեփանակերտի փողոցները քեզ մաքրել կտանք․ մանկավարժ (video) Տեսե՛ք, հատուկ ծառայության աշխատակից է, զբաղված են մարդկանց հետապնդելով , նկարելով․ Գառնիկ Դանիելյան (video) Թափոննե՛ր, դուք դեռ երազում եք այստեղ Բաքվի դեսպանատուն բացե՞լ․․․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Ներվերս չի հերիքում․ դրանց հարցրեք՝ նավթը դեպի Ադրբեջան որտեղի՞ց է գնում․ քաղաքացի (video) Նիկոլը գնացել է ճաղավանդակներից տեսնելու՝ իրեն ինչ է սպասվում․ Բագրատ Սրբազան (video) Ալիևը վաղն էլ կասի՝ պիտի մերկ, չորեքթաթ դիմացս պտտվեք, ՔՊ-ականները գիտեն՝ ոնց կանեն․ Ավետիսյան (video) Ի՞նչ կլինի, եթե սրանք հանձնեն Տիգրանաշենը․ Բագրատ Սրբազանի լայվը Վայոց Ձորից (video) Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Քաշվանք... Փաշինյանը` Նորապատի ճանապարհի մասին (video) Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երևանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am