Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am

Ռուսները դեռ հույս ունեին, որ Արցախ գիծը կարող են պահել, այսինքն՝ դեռ հույս ունեին, որ արցախցիները կարող է վերադառնային, իսկ եթե պետք է վերադառնային, ապա իրենց անվտանգությունը պետք է ապահովվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։


«Եկել, հասել են մի տեղի, որ պարզ է, որ ոչ մի վերադարձի մասին խոսք չկա։ Ավելին, հայկական կողմն ամեն ինչ անում է, որ վերադարձի մասին խոսք էլ չլինի, այսինքն՝ վերադառնան որպես ինչ Արցախ, երբ հայկական կողմն ասում է, որ ոչ մի ինքնակառվարման մարմիններ պետք է չստեղծվեն, բա այդ մարդիկ գնան իրենց ո՞վ է կառավարելու, ադրբեջանական կո՞ղմը։ Ռուսները տեսել են այդ ամենը, որոշել են՝ այլ բան ստանալ Ադրբեջանից, դրա դիմաց փակեն այդ թեման, ինչպես միշտ այդ մոտեցումներն աշխատում են թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների դեպքում։ Ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում, բայց եթե այդ լուծումը չկա, ապա իրենց ինչի՞ն է պետք խաղաղապահ ուժ պահելը։

Ռուսաստանի համար հիմա կարեւոր է Ուկրաինայում հարցը լուծել, հետո կզբաղվի այս հարցերով։ Նրանք մտածում են՝ եթե դա հայերին պետք չէ, մեզ էլ պետք չէ, կամ եթե հայերն այսպես են ուզում, թող լինի, հետո տարածքներ կկորցնեն, կգան, մեզ կխնդրեն, իհարկե դա սխալ է, ռուսները պետք է մտածեին երկարատեւ շահերի մասին։ Այդ երկարատեւ շահերի մասին պետք է հայկական կողմն էլ մտածեր»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այսպիսով կարելի է համարել, որ Արցախի հարցն այս պահին փակ է․ «Գուցե ռուսները վերադարձնեն այդ հարցն օրակարգ, արցախցիներին վերադարձնելու հարց գուցե քննարկեն, առայժմ դեռ շուտ է այդ մասին խոսելը։ Ամեն դեպքում սա շատ վատ ավարտ է ունենալու, որովհետեւ ունենք ոչ կոմպետենտ ղեկավար»։

Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հաստատել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկը։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը «Ոտքի՛ կանգնեք․ Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում (video) Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց Մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ–ականը՝ Տավուշում տարածքներ հանձնելու մասին (video) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Հերթը հասավ կուսակցությունների՞ն Վահե Ղազարյան, էս այլանդակությունը հիշի՝ դուք պատասխան եք տալու․ Հայկ Նահապետյան (video) «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am