Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ըստ հանդիպման մասնակիցների՝ Գավառական ճարպիկը Ոսկեպարում փորձել է մարդկանց համոզել, թե բանակցում են, և զգացողություն կա, որ ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, որ Ալիևի հետ «բանավոր ըմբռնումով» (բան հիշեցրե՞ց այս արտահայտությունը) որոշել են, որ Ադրբեջանցիները նախնական գալու են կանգնեն Ներքին Ոսկեպարի գետի ափին, որը ճանապարհից 50-100 մետր է հեռու...
Կարճ ասած՝ ուզել է ասել՝ Ալիևի հետ «բանավոր ըմբռնվել են», որ Գորիս - Կապանի տիպիկ օրինակով միանգամից չեն կտրի Երևան - Թբիլիսի մայրուղին, այլ փուլերով՝ «մանրից»...
‼️ Այ էդպիսի վստահ դեմքով էլ ժամանակին սեփական ծննդավայր Սյունիքի դիրքերն ու ճանապարհները թուրքին հանձնելուն չափազանց օգտակար եղած մերօրյա Մելիք Ֆրանգյուլ Արմեն Խաչատրյանը լրագրող Սյուզի Բադոյանին ասում էր, որ Գորիս-Կապանը չափազանց անվտանգ է,
- Տավուշի մարզպետ Hayk Chobanyan Հայկ Չոբանյանն էլ 2021 թ. մարտի 26-ին տասնապատիկ ավելի վստահ դեպքով բացառում էր Տավուշի տարածքների հանձնման գործընթացը, դեռ մի բան էլ անբարոյական անվանում Հրանտ Բագրատյանին ու մեզ՝ մարդկանց, ովքեր լավ հասկանալով չարիքի իշխանության գործելաոճն ու իրերի զարգացման տրամաբանությունը, ահազանգում էին Տավուշի գլխին կուտակված սև ամպերի մասին,
- Հայկ Չոբանյանի հարավային գործընկեր, Սյունիքի մարզպետ, հայտնի մականունավոր Մելոն էլ 2021-ի մայիսի 12-ի ճակատագրական ներխուժման օրը շեֆի հետ պասերով հայտարարում էր, թե ադրբեջանցիները առաջ չեն եկել, պարզապես մոլորվել են իր «հովվության» սարերում,
- մի քանի օր անց՝ 2021-ի մայիսի 15-ին, արենա դուրս եկավ Տիգրան Ավինյան անունով մեկ այլ դերակատար ու հաղթական հայտարարեց, որ նախորդ պարբերությունների հերոսներ՝ մականունավոր Մելոյի ու «գաիչնիկ» Արմեն Խաչատրյանի հետ հաղթական վերելք է ունեցել «Սև լիճ», իսկ թե ինչ լիճ էր, և ինչ եղավ՝ ներկայացումից հետո պարզվեց,
- 2021-ի մայիսյան ներխուժման օրերին նույն «գաիչնիկը» տղամարդու խոսք էր տվել Նաիրի Հոխիկյանին՝ անձամբ ուղեկցել Սև լիճ. անցել է 3 տարի, սակայն «գաիչնիկը» մինչ օրս չի կատարել իր տղամարդու խոսումը,
- մարզպետ Մելոյի քրոջ աղջիկ, Հ1֊ի ՔՊ֊ական-պալատական սազանդար Արմինե բաջին էլ 2021-ի նոյեմբերի 14-ին՝ Կապան-Ճակատեն ճանապարհի դավաճանական հանձնումից ընդամենը ժամեր առաջ, ադրբեջանական մոնոներկայացումներ էր կազմակերպել ցուցանակների մոտ, թե իբր ինքն այնտեղ է, այն է՝ «Հադրութը մեր ձեռքում է» և ճանապարհի հանձնման մասին լուրերը «լկտի ստեր» են:
Այսօր ականատեսն ենք ՆՈւՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ, տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը...

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց Մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ–ականը՝ Տավուշում տարածքներ հանձնելու մասին (video) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Հերթը հասավ կուսակցությունների՞ն Վահե Ղազարյան, էս այլանդակությունը հիշի՝ դուք պատասխան եք տալու․ Հայկ Նահապետյան (video) «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am