ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի»

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման հայտարարությունը․

«Ապրիլ 17-ի առավոտյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ է ժամանել Նիկոլ Փաշինյանը՝ փակ հանդիպում ունենալով Ոսկեպարի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների:

Պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին այս ձևաչափով անդրադառնալն ինքնին խնդրահարույց է։

Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Տավուշից ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։

Հետևաբար, վերահաստատում ենք․

1. ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին:

Հետևաբար, հարցի լուծումը միայն գյուղաբնակ հայրենակիցների դաշտ տեղափոխելը նշանակում է առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

2. Հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակտություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով՝ քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը պահպանվել է հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:

Հետևաբար, վերստին հայտարարում ենք, որ իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն: Այլ առաջարկներն ու գաղափարները ապօրինի են։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են»:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ու՞մ եք ձեռք առնում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (video) «Հղի ոստիկաննե՛ր», դուք պատասխան եք տալու․ քաղաքացի (video) ՔՊ-ականը Բագրատ Սրբազանին «պարոնով է» դիմում ու հրճվում միակողմանի զիջումներով (video) Իշխանությունը կա՛մ թաքցնում է քարտեզները, կա՛մ ոչնչացվել է. սա հանցագործության մասին հաղորդում է (video) Անտարբեր մի՛ մնացեք, վաղը սահմանագծումն անցնելու է Կոնսերվատորիայի կողքով․ Ա․ Թևանյան (video) Կարինե Խոդիկյան, դուք ոտքից գլուխ կեղծ եք․ Անժելա Թովմասյան (video) Անիծյա՜լ լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից․ Աննա Մկրտչյան (video) «Գողն» ու նախկինի նախկինը՝ «կատաղած շների» մասին (vidoe) Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները «Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան Տավուշ, Գեղարքունիք․․․ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիներ, ձեր հարցն են դրել․Մանուկ Սուքիասյան (video) Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ «Ցեղասպան Նիկոլը», Աննայի ֆռացող աչքերն ու ծեծուջարդը․ իրավիճակը լարված է․ մանկավարժ (video) Այ կենդանի, քեզ շատ երկար են հիշելու․․․ (video) Թող ձեռքերն ուղղակի կտրի․ քաղաքացի (video) Դա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Ռուսաստանի Դաշնությունը արգելել է մի շարք իշխանական քաղաքական գործիչների և գործարարների մուտքը Ռուսաստան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով ու մտքերով...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am