Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածը կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց է դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը․ «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով․


««Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:

Իշխող ՔՊԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել են, ոստիկանական մեքենայով ուղեկցել դեպի ՁՊՎ, որի ընթացքում նրան դիմակավորված անձինք ծեծի, նվաստացման և խոշտանգման են ենթարկել:

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը:

Մենք համոզված ենք, որ նման սարսափելի հանցագործությունը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի գիտության կամ հրահանգի: Դա վկայում է այն մասին, որ գործող ռեժիմն այլասերվել է բացարձակ ձևով ու, հանուն իր իշխանության պահպանման, ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմ հայտարարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները և դիմադրում են հայրենիքը թշնամուն հանձնելու պարտվողական քաղաքականությանը:

Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու, մասնավորապես, ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ է մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց: Եթե իրավապահ համակարգը դույզն-ինչ դեռ գործում է իրավական դաշտում, ապա պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել, գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:

Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացողներին կոչ ենք անում հստակ ու հասցեական գնահատական տալ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված աղաղակող հանցագործությանը: Մենք տեղի ունեցածի քաղաքական պատասխանատու ենք համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
ՔՊ-ն խոստանում կոշտ քայլերի անցնել (video) Կառավարությունը չի հերքում Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Կարինե Խոդիկյան ա, Հովհաննես Դավթյան ա․ ձեր վնգստոցներին մի պատասխան պետք է տանք․ քաղաքացի (video) Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը «Ոտքի՛ կանգնեք․ Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում (video) Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Մայիսի 8-ին կորոշվի Նիկոլի խաղերի վերջը․ Միկա Բադալյան (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց Մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ–ականը՝ Տավուշում տարածքներ հանձնելու մասին (video) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Հերթը հասավ կուսակցությունների՞ն Վահե Ղազարյան, էս այլանդակությունը հիշի՝ դուք պատասխան եք տալու․ Հայկ Նահապետյան (video) «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am