Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:
Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:
Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:
Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել։
Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:
Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

դիտվել է 260 անգամ
Լրահոս
«Ոտքի՛ կանգնեք․ Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում (video) Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց Մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ–ականը՝ Տավուշում տարածքներ հանձնելու մասին (video) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Հերթը հասավ կուսակցությունների՞ն Վահե Ղազարյան, էս այլանդակությունը հիշի՝ դուք պատասխան եք տալու․ Հայկ Նահապետյան (video) «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am