1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան

Անդրանիկ Քոչարյանն առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի այդպիսի կարևոր հայտարարություն չէր անի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետք է ունենալ այդ 1,5 մլն ցեղասպանված ժողովրդի անուն ազգանունները։

«Հասկանալի է չէ՞ թե ինչ է տեղի ունենում․ այս հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Մեզ հիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկված պատմաբանների հանձնախմբի մասին, որը պիտի պատմությունը նորից ուսումնասիրեր, որպեսզի որոշվեր՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ։ Այս մոտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանության փաստն իրողություն է, պատմագետներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ հանձնվել է հայ ժողովրդի թշնամիներին՝ ընդունելով, թե Տավուշի չորս գյուղերը մաս են կազմում Ադրբեջանին, ընդունելով, որ Արցախը ադրբեջանական տարածք է, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, թշնամիների շահերն է պաշտպանում։

«Ի՞նչ իմաստ ունի հաշվել ու պարզել 1,5 մլն զոհերի անունները։ Երևակայենք, որ Թուրքիան այս առաջարկը սեղանի վրա դրած լիներ, ամբողջ հայ ազգը կդատապարտեր, չէ՞, առաջարկում եմ դատապարտել այն։ Բոլորս մերժենք Հայաստանի կառավարության քայլը, որ վերադասավորման են ցանկանում ենթարկել հայ ազգի պատմությունը»,- հորդորեց Փափազյանը։

Նա շեշտեց՝ Փաշինյանի կառավարությունը հստակ քաղաքականություն է վարում՝ ազգային արժեքները չընդունելու քաղաքականություն։

«Չի ընդունում, որ չշարունակենք ցեղասպանության ճանաչման աշխատանքները, չի ընդունում, որ Արցախի ժողովրդի վերադարձի պայքարը սեղանի վրա թողնենք, չի ընդունում սփյուռքին որպես ազգի մաս, չի ընդունում, որ Հայաստանի ժողովրդին արժանապատիվ ապագա ապահովի։ Նա վախի մթնոլորտ է ուզում հաստատել Հայաստանի մեջ և համաձայնված է Ալիևի հետ, Փաշինյանը հատուկ ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար, այն է՝ ծնկի եկած»,- ասաց նա։։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի՝ ավելի ուշ արված հայտարարությանը, թե Ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պարզելու անհրաժեշտությունը դա զուտ իր անձնական մոտեցումն է, Փափազյանն ասաց․ «Սուտ է, թեստ են անում, փորձում են ժողովրդին, նրանք ստախոս են»։

Հիշեցնենք, որ իրակի օրը «Ազատության» եթերում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։

Իսկ երեկ, անդրադառնալով այս թեմային, Անդրանիկ Քոչարյանը ասել է. «Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա»:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Կարինե Խոդիկյան ա, Հովհաննես Դավթյան ա․ ձեր վնգստոցներին մի պատասխան պետք է տանք․ քաղաքացի (video) Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը «Ոտքի՛ կանգնեք․ Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում (video) Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Մայիսի 8-ին կորոշվի Նիկոլի խաղերի վերջը․ Միկա Բադալյան (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց Մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ–ականը՝ Տավուշում տարածքներ հանձնելու մասին (video) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Հերթը հասավ կուսակցությունների՞ն Վահե Ղազարյան, էս այլանդակությունը հիշի՝ դուք պատասխան եք տալու․ Հայկ Նահապետյան (video) «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am