Իսրայելը ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է խնդրել

Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ անցկացնել Իրանի հարձակումից հետո, ասվում է Իսրայելի մշտական ներկայացուցչի՝ ԱԽ նախագահին ուղղված նամակում:
«Հարձակումների լրջությունն ու մասշտաբներն աննախադեպ են և հանդիսանում են Իսրայելի ինքնիշխանության, միջազգային իրավունքի և անվտանգության խորհրդի բանաձևերի աղաղակող խախտում:
Ես հաստատում եմ Իսրայելի խնդրանքը՝ անհապաղ անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որպեսզի անվերապահորեն դատապարտի Իրանին այդ լուրջ խախտումների համար եւ անհապաղ միջոցներ ձեռնարկի ԻՀՊԿ - ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու համար», - ասված է նամակում: