Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․
«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականությունը։ Ապրիլի 12 -ին ադրբեջանական ֆեյսբուքյան հարթակներից մեկում հրապարակվեց մի լուսանկար կից ադրբեջաներեն գրությամբ, որում Շալուայի 17-18-րդ դարերի ս. Պողոս-Պետրոս եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Սուրբ Գայանե եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Եղիպատրուշի վանքը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը