1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին, որից մեկը՝ 731 մլն դրամի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։

Բանն այն է, որ այդպես էլ անհասկանալի է, թե ինչու պետք է այդ ՊՈԱԿ-ը այդպիսի մեծ գումարներ ստանա պետբյուջեից, երբ, բացի Նիկոլ Փաշինյանի անձնապաշտությունից, ֆեյքերով ընդդիմախոսների վրա հարձակումից, ոչինչ հայտնի չէ նրանց գործունեության մասին հանրային գիտակցության մեջ:

Սեփական վրդովմունքը կեղծ էջերի միջոցով եւ լուտանքների տեսքով լցնում են հանրային դեմքերի անձնական էջերում՝ վիրավորելով անձի պատիվն ու արժանապատվությունը, անգամ թիրախավորելով արտաքին տեսքն ու հագուստը։

Պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից ոչ մի անգամ օգտակար, հայրենանպաստ ոչ մի գործողություն չտեսանք, նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով։ Ըստ երեւույթին, ամփոփումները գործադիրի ներքին լսարանի համար են, երբ կառավարության գլխին զեկուցվում են ֆեյքերի «հաղթանակների», «գրոհների» կամ «տակտիկական նահանջների» մասին։

Գուցե հենց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Փաշինյանին միտք տվել էժանագին վերլուծություններով զբաղվել համաշխարհային «Տիկ-Տոկ»-ում եւ իր հետ միասին համացանցային այդ հարթակ քարշ տալ ՔՊ-ականներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video) Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի կանայք արտասվում են ու բղավում (video) Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video) Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (video) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am