Սպառված իշխանության սինդրոմը

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի առաջնորդ, եթե կուզեք՝ նաև որպես առանձին վերցրած գործիչ, արդեն սպառված, ավարտված երևույթ է կամ առնվազն ձգտում է լիարժեք սպառման, մեծամասնության համար, կարծես, պարզ է: Ըստ այդմ, հիմա միգուցե մեր որոշ ընթերցողներ հեգնեն, թե՝ «պա՜հ, դուք էլ գյուտ արեցիք...»:

Միանգամայն ըմբռնումով ընկալելով նման հնարավոր արձագանքը՝ այնուամենայնիվ, նշենք, որ այդ «գյուտի« մասին մենք նաև ավելի վաղ էինք արտահայտվել: Բայց հարցն այդ չէ: Հարցը Փաշինյանի՝ քաղաքականապես սպառվածությունն է: Եթե քաղաքագետներին, քաղաքական մեկնաբաններին դա ավելի վաղ էր ակնհայտ, ապա արդեն հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց սահմանամերձ բնակավայրեր ու սկսեց ՀՀ քաղաքացիներին թշնամական խոսույթով ահաբեկել, թե՝ տարածքները հանձնելուն համաձայնեք, այլապես պատերազմ կլինի, գրեթե բոլորին պարզ դարձավ: Շատերը, ի դեպ, նկատեցին, որ նույն այն գյուղերը, որոնք այդպես կրքոտ ցանկանում է հանձնել Նիկոլ Փաշինյանը, 2021-ի ընտրություններում նրան ամենից շատ քվեներն են տվել: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ի՞նչ էր նույն այդ ու մյուս բոլոր քաղաքացիներին խոստանում նույն Նիկոլ Փաշինյանը նույն 2021 թվականին՝ ընտրություններից առաջ: Ո՞րն էր նրա հրապարակային ծրագիրը, որը հետագայում դարձավ նաև նրա գլխավորած կառավարության ծրագիրը: Իսկ նա, չենք զլանում հիշեցնել, 2021-ին խոստանում էր պայքարել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի համար: Այսինքն, խոստանում էր հետ բերել իր իսկ իշխանության մեղքով թշնամու ձեռքն անցած Արցախի կարևորագույն կորսված հատվածները: Ավելին, ընտրություններից հետո ձևավորած (վերաձևավորած) նրա կառավարության ծրագրում, որ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, այլ ոչ թե նախընտրական բուկլետ, հստակ նշված է, որ պիտի հետամուտ լինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Իսկ ի՞նչ արեց ու արեցին իրականում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն ուրացան Արցախը, Արցախը հռչակեցին ադրբեջանապատկան, հրաժարվեցին Արցախից, գործնականում Արցախը հանձնեցին թշնամու հոշոտմանը, իսկ երբ կոնկրետ թշնամական հարձակումն սկսվեց, այդ ժամանակ էլ Արցախի մեր հայրենակիցներին թողեցին մեն-մենակ և օգնության հասնելու նույնիսկ ձև չարեցին: Մի խոսքով, Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև բացեիբաց հրաժարվեց Արցախից, այն սիրահոժար հռչակեց Ալիևի պապական բոստան: Իսկ այսօր էլ, ի դեպ, Փաշինյանը Արցախի իշխանությունը համարում է սպառնալիք... Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այսքանն առավել քան բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի ղեկավար ու անհատ քաղաքական գործիչ, գնահատվի որպես սպառված, ավարտված: Բայց նա շարունակում է նույն գործելակերպը: Արցախը թշնամուն «խուրդելուց» հետո Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է ուղղակիորեն ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, այդպիսով Հայաստանը թշնամական լիարժեք շրջափակման մեջ դնելու և կարճ ժամանակ անց ոչնչացնելու հիմքեր ստեղծելով: Բովանդակային առումով առանցքային պահ է այն, որ Փաշինյանը դա ուզում է անել՝ խոսելով... թշնամու նմանությամբ ու արտահայտություններով: Թշնամին ասում է՝ «տվեք, թե չէ՝ կհարձակվեմ», Փաշինյանն ասում է՝ «եկեք տանք, թե չէ՝ կհարձակվեն»: Ի դեպ, ՀՀ տարածքից «հողեր հանձնելու» մասին ևս Նիկոլ Փաշինյանի 2021թ. նախընտրական ծրագրում խոստում, ծրագրի կետ չի եղել:

Մեկ այլ կարևոր հանգամանք. կան մեկնաբաններ, ոչ իշխանական գործիչներ, որոնք կարծում են կամ շարունակում են կարծել, թե մարդիկ, միևնույնն է, այդ ամենը չեն նկատում, չեն ընկալում: Կարծում ենք, որ այդպես մտածողները այս դեպքում սխալվում են: Հասարակությունը, առնվազն հասարակության զգալի մասը այս ամենը շատ լավ նկատում է, սկսում է տեսնել: Հնարավոր է՝ հասարակությունը այս պահին դեռևս ակնհայտորեն «չի եռում», բայց որ դժգոհությունը ահագնորեն մոտենում է եռման կետին, կարծում ենք՝ աչալուրջ հետևողներին տեսանելի է: Հասարակությունը, որքան էլ թերագնահատումներ լինեն, ամենևին էլ հիացած չէ Փաշինյանի գործունեությամբ, էլ չասած, որ նա և իր իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց նկատմամբ կուտակված դժգոհությունը էլ ավելի մեծացնեն: Հասարակությունը տեսնում է, և դրա հիմնական նշաններից մեկն այն է, որ Փաշինյանի «կռուտիտներն» ու մանիպուլ յատիվ հայտարարությունները այլևս չեն աշխատում կամ չեն աշխատում նախկինի նման:


Ու դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի վարկանիշը, ինչպես ասվում է, հասել է «պատմական մինիմումին» ու շարունակում է անկում ապրել: Այնպես որ, շուտով Փաշինյանի վարկանիշը կհասնի իր ամենից սիրած թվին, որն է՝ զրոն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մոտակա հնարավոր ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական, Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու: Իսկ եթե, չընտրվելով հանդերձ, փորձի էլի կառչած մնալ իշխանությունից, ապա դա էլ նրան արդեն չի օգնի: Կարծում ենք, որ առկա քաղաքական ուժերը այս հանգամանքները պետք է ոչ միայն հաշվի առնեն, այլև կարողանան ճիշտ հաշվարկներ անել, առաջին հերթին՝ երկիրն ու հասարակությունը այս մղձավանջից դուրս բերելու առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 365 անգամ
Լրահոս
ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am