4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video)
Ես եմ ասում, որ դրանք ադրբեջանական չեն, դրանք հայկական տարածքներ են բոլոր առումներով: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը փնտրում է մարդկանց, որոնք կասեն ու կապացուցեն, որ Տավուշի հայտնի 4 գյուղերը Հայաստանի կազմում են:
«1980-ականներին Մոսկվայում Կրյուչկովի մոտ եւ Ադրբեջանն է ստորագրել, եւ Հայաստանը: Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող: Դա 310 քկմ է: Եթե Ալեն Սիմոնյանը այդպիսի բան է ասել, նա ստախոս է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․