Հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհը դիմադրությունն է. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր Հայաստանին սպառնացող վտանգներին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցած իր մտահոգություններին։

Հայաստանին քիչ թե շատ պաշտպանելու կարողություն դաշնակիցներից ունի միայն Ռուսաստանը. ասել է Մուրադ Փափազյանը:

«Ես Մակրոնին հարցրել եմ, եթե Հայաստանի դեմ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն զենքով գալ, Եվրոպան կպաշտպանի՞, Ֆրանսիան կպաշտպանի՞, Ամերիկան կպաշտպանի՞, հիմա գետնի վրա, կապ չունի պրոռուս լինենք, հակառուս լինենք քիչ թե շատ պաշտպանելու կարողությունը դաշնակից Ռուսաստանինն է» – ասել է Մուրադ Փափազյանը։

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ծախսած քարոզչական միլիոնավոր գումարները, առանց չափազանցնելու իրենք 0- ի են հավասարեցրել։

«Ֆրանսիայի նախագահը, վարչապետը , բոլոր կուսակցությունները միակամ են հայերի ու Հայաստանի, Արցախի ժողովրդի խախտված իրավունքների հարցում։ Օրերս խորհրդաժողով է կայացել, որին մասնակցել են Ֆրանսիայի իշխանությունները, բազմաթիվ պատգամավորներ, որտեղ բարձրացվել է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը՝ ըստ առաջնահերթությունների»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախում տեղի ունեցածը գնահատվել է որպես էթնիկ զտում, բարձրացվել է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը՝ միջազգային մեխանիզմներով , միջազգային պաշտպանության ներքո, նշվել, որ չի կարելի ստիպել հայ ժողովրդին՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, կայացնել որոշում ու կատարել ընտրություն՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է , որ նման ընտրության առջև հայերը եղել են 100 տարի առաջ և ստիպված են եղել ընտրել Ռուսաստանը։ Եւ այսօր նույն ընտրության առաջ են։ Գործիչն արձանագրել է, որ Փաշինյանն ու Ալիևն ունեն համաձայնություն՝ վախեցնել հայ ժողովրդին պատերազմով ու ստիպել անել ընտրություն, որը 4-5 տարի անց կհանգեցնի այն իրավիճակին, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կլինի Թուքիայի ու Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա կոչ է արել հայ ժողովրդին ծնկի չգալ և պայքարել՝ հեռացնելու ապազգային իշխանություններին ու ուշադրություն հրավիրել, որ ինքը, ապրելով Եվրոպայում, չի հակադրում ռուսամետությունը եվրոպամետ լինելուն։

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 411 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Փաշինյանին փակուղի են գցել․ելք չունի․ինչու՞ Նիկոլն արեց իր վերջին հայտարարությունը․ Մարգարյան (video) Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ «Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղե... Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am