Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի․ վերլուծական

7օր-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմ ու պարտություն։ Հիմա նա դարձել է պատերազմի վաճառական։ Հետպատերազմական շոկի մեջ գտնվող հայ ժողովրդին նա վախեցնում է պատերազմով։ Ճիշտ է, իր վարած քաղաքականությունը խաղաղություն չի բերում, բայց պատերազմի վախը Նիկոլը ձգտում է առավելագույնս աշխատացնել և կապիտալիզացնել։

2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատերազմի վախը վաճառեց ու քվե կորզեց։ Դրանից հետո ունեցանք մինի–պատերազմների շարք, տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, գերիներ։

2022–ի հոկտեմբերի 6–ին Նիկոլն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ դրա դիմաց խոստանալով խաղաղություն։ Խաղաղություն չկա, Արցախը հայաթափված է, Ալիևն անցել է Հայաստանի տարածքներին ու պահանջում է Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրել է դիլիմ–դիլիմ տարածքները հանձնելու մարտավարությունը։ Տավուշում նա կրկին պատերազմ ու վախ էր վաճառում։ Դա քարոզչական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացիների ու մասնավորապես՝ Տավուշի ժողովրդի հանդեպ։ Ասաց՝ եթե Տավուշի տարածքները չհանձնենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կհարձակվեն ու պատերազմ կլինի։

Երբ Նիկոլն ասում է, թե պատերազմ կլինի, ուզում է ասել, որ մենք անպայման կպարտվենք։ Ու հենց այդ պարտությամբ է նա վախեցնում՝ սպասարկելով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։

Նիկոլի բռնած գիծը զիջումներն են։ Ինքը շատ լավ գիտի, որ դրանք վերջ չեն ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում։ Իրեն իր կաշին է հետաքրքրում։ Կաշվի փրկության գին է նշանակված հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելը։ Ինքը դա պարտաճանաչորեն կատարում է։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ Նիկոլին, ո՛չ իր դրսի պատվիրատուներին չի հետաքրքրում։

Այս խայտառակ պատմությանը վերջ դնելու, մեր երկրում իրական խաղաղություն հաստատելու և Հայաստանի ոչնչացումը կանխելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է՝ հանձնելը։ Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի։

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Մի կողմից Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս. Արթուր Ղամբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am