«Եթե մտահոգ ես» կարգախոսով Հանրապետականն ի՞նչ էր ասում, չէիք լսու՞մ, թե՞ չէիք ուզում հասկանալ, քանի որ ձեր իշխանազավթման նպատակը հենց Արցախը հանձնելն ու հայկական պետականությունը քայքայելն էր. Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Մուտիլովկան արվեստ դարձրած Նիկոլն ասում է․ «... բա Սերժ Սարգսյանը վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց»:
Բա էս ի՞նչ ա, ձեր կարծիքով: Սրանից պարզ Էլ ո՞նց գրվեր, որ գլուխներդ մտներ:
«Եթե մտահոգ ես» կարգախոսով Հանրապետականն ի՞նչ էր ասում, չէիք լսու՞մ, թե՞ չէիք ուզում հասկանալ, քանի որ ձեր իշխանազավթման նպատակը հենց Արցախը հանձնելն ու հայկական պետականությունը քայքայելն էր...
«Եթե մտահոգ ես Արցախի ապագայով»,
«Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ»,
«Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերմամբ»,
«Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ»,
«Եթե մտահոգ ես անորոշ ապագայով» և այլն:
Բա էս ամենն ու՞մ էին վերաբերում...»։