Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցաված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, որ բոլորովին վերջերս ծիծաղաշարժ «անհանգստություն» էր հայտնում աշխարհում փախստականների թվի աճի կապակցությամբ մի երկրի անունից, որը վերջին երեք տասնամյակում հայաթափել է ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը, որը օրերի ընթացքում էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, պատահաբար վերհիշել է աշխարհում միջազգային իրավունքի և դրա գործարկման անհրաժեշտության մասին։ Սա ադրբեջանական ընտրանքայինության և քաղաքական երեսպաշտության հերթական զազրելի արտահայտումն է։

Օրինակ՝ միջազգային իրավունքի մաս հանդիսացող «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ջենովայի կոնվենցիան մեջբերելիս ինչու՞ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը չի պատասխանում այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում ազատ շրջում և հերոսացվում պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց խոշտանգումների ենթարկած հանցագործները,

«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։

Իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման», «Երեխաների իրավունքների» կոնվենցիաների և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրերի հիշատակումը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Խոշտանգումների և անմադրկային վերաբերմունքի դրսևորման համար Ադրբեջանում արժանանում են միայն հերոսացման։ 2023 թ․ ավելի քան 30 հազար երեխա 10-ամիս զրկված է եղել է կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններից, 30 հազար երեխա ենթարկվել է բռնի տեղահանման վախի և կյանքի նկատմամբ սպառնալիքի մշտական ուղեկցությամբ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջ հայությունը ռասայական խտրականության հիմքով ենթարկվել է բռնի տեղահանման, վերջիններիս ստեղծած մշակութային ժառանգությունը, դարձյալ ռասայական և կրոնական խտրականության հիմքով,

շարունակաբար պղծվել, յուրացվել, ոչնչացվել է։ Այս գործընթացն ամբողջ ծավալով այժմ ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական հոգևոր-մշակութային և ազգային ժառանգության նկատմամբ՝ ինչպես եկեղեցիների և սրբատեղիների պղծման, այնպես էլ ազգային խորհրդանիշերի ոչնչացման ճանապարհով։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի անհավասարակշիռ հայտարարությունները։ Սա տիպիկ ադրբեջանական գործելակերպ է՝ ժխտել այն ամենը, ինչ կատարվել է, աղաղակել այն մասին, ինչը չի եղել։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք նաև հետևել իր երկրում պետականորեն հնչող ատելության խոսքին, ռասիստական խտրականության տարրեր պարունակող ագրեսիվ հռետորաբանությանը։ Գուցե թե այդպես վերջինս կարողանա ապահովել իր պաշտոնի գործառույթների իրականացումը։

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին Նիկոլ Փաշինյանը՝ ինքնագործ պատրանքների աշխարհում Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս․ Ռուբեն Մելիքյան ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով Դո՞ւք ծառ եք ընտրում, թե հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am