Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ի կեսօրին ինչ հագուստով կային, այդպես էլ Հայաստան են հասել։ 12։45 րոպե գյուղի տարածքում լսվել է առաջին պայթյունը եւ մարդիկ իրար խառնված նկուղներ են շտապել։

«Մեր ուսուցիչներից մեկը Սարուշենից էր գալիս աշխատանքի։ Նստեց մեքենան՝ երեխաների հետ, շարժվեց, չանցած 5 րոպե՝ սկսեցին խփել։ Գյուղից մի քիչ վերև հրամանատարական կետ կար․ առաջինն այդ կետին են խփել ու հրդեհել։ Հաջորդ արկը գցել են գյուղի տներից մեկի վրա։ Տունը սկսել է վառվել, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա կար քնած, մայրն ու տատն էլ բակում հաց էին թխում։ Հազիվ հասցրել են երեխային հանել սենյակից ու վազել դեպի նկուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Խաչմաչից բռնի տեղահանված Նարինե Մուսայելյանը։

Տիկին Նարինեն ուսուցչուհի է․ ժամը 12։40-ին վերջին 6-7 ուսուցիչներով նոր էին դուրս եկել դպրոցից, որ սկսվեց քաոսը․
«Որ դուրս եկանք, աշխարհազորի տղաները համազգեստով շտապում էին դեպի դիրքեր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել, թե բա՝ համար 1 է, ասել են շտապ հասեք դիրքեր։ Արդեն Հարավի կողմից մտահոգիչ լուրեր էինք լսել, բայց մեզ ոչ մեկը ոչինչ չէր ասել, թե ինչ է կատարվում ու ինչ պետք է անենք։ Կապն էլ ահավոր էր, գրեթե չկար, քանի որ լույս չունեինք նաև։

Աշխարհազորի տղաների անսովոր շարժը մի կողմից, պայթյունների՝ հետզհետե մոտեցող ձայները՝ մյուս, լրիվ քաոս էին ստեղծել։ Միանգամից տներից դուրս են թափվել կանայք, երեխաները, տարեցները․․․ Մեկ էլ էդ պահին դիրքերից մեկի հարմանատարին վիրավոր իջեցրեցին, ինքն էլ տեսնելով մեր վիճակը՝ ասաց մի՛ վախեցեք, մտեք նկուղներն ուղղակի։ Անորոշությունից ավելի անզոր էինք դարձել։ Մի քանի նկուղ կար գյուղում՝ մեկն էլ մերն էր, էդ նկուղներում հավաքվել ենք, կուչ եկել»,-հիշում է տիկին Նարինեն։
Ժամը 1-ից մինչև երեկոյան 9-ը նկուղներից ոչ ոք դուրս գալ չի կարողացել․ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն անդադար կրակում էին։

«Մի անտանելի վիճակ էր․ էդ օրը թե ոնց ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել․․․ Երեխաների մի մասը լացում էին, թե սոված ենք, մի մասը վախից էին հեծկլտում, մեկը թե՝ պապայիս եմ ուզում․․․ Ահագին երեխաներ էլ տկլոր էին՝ բառի բուն իմաստով տկլոր, մի մայկով․․․ Էդպես էլ դուրս ենք եկել գյուղից՝ մի մասը բաց ոտքերով, մի մասը՝ բաց ձեռքերով․ ով ինչ կեօսրին հագած էր՝ էդ հագի շորով, շատերն առանց փաստաթղթի ու անգամ ձեռքի պայուսակի»,-անցած դժոխքի մասին պատմում է մեր զրուցակիցը։

Գյուղի տղամարդիկ՝ դիրքապահների հետ, մինչև երեկոյան 9-ը դիմակայել են՝ աչքները ճանապարհին․ սպասում էին, որ ուր որ է լրացուցիչ ուժեր կհասնեն օգնության․

«Ժամը 9-ի կողմերն էր, որ տղամարդկանցից մի քանիսն եկան, թե կանանց ու երեխաներին հանել է պետք, քանի որ վիճակը գնալով ծանրանում է․ մեր ուղղությամբ եկող ադրբեջացիներին թիվ ու քանակ չկար, ու դիմակայել այլևս հնարավոր չէր։ Մի քանի փոքր ու մի մեծ՝ բեռնատար մեքենա լցվեցինք ու Քռասնիով դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված կինը։

Խաչմաչից դեպի Ստեփանակերտ տանող այդ այլընտրանքային ճանապարհը 2020թ․ պատերազմից հետո էր կառուցվել․ անցնում էր Կարմիր ու Քռասնի գյուղերով։ Հիմնական ճանապարհով բնակիչներին խուսափեցին տարհանել, քանի որ լուրեր էին հասել, որ ադրբեջանցիները՝ ճանապարհին մոտ դրված իրենց դիրքերից խփում են անցնող մեքենաների վրա։

Գյուղի տղամարդիկ վերջնական նահանջել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի կեսգիշերին։ Տիկին Նունեի պատմելով՝ եթե ևս 5-7 րոպե ուշանային, կընկնեին շրջափակման մեջ՝ այնպես, ինչպես տղաներից մի քանիսը։

«Մեր դիրքերը չնայած ադրբեջանցիները վառել էին, պայթեցրել ամեն ինչ, բայց մերոնք չէին իջել, մնում էին անտառներում։ Մի քանի հոգի էդպես էլ չիջան ու ընկան շրջափակման մեջ։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ի երեկոյան, նոր անտառների միջով հաջողվել էր դուրս գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դե, բախտները բերել է ուղղակի, որ անտառներին, տարածքին ծանոթ են եղել»,-ասում է տիկին Նարինեն։

Խաչմաչի շուրջ 270 բնակիչներն այժմ ցրված են Հայաստանով մեկ՝ ինչպես հայկական Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցները, իսկ հնամենի Խաչմաչն օկուպացված է արհեստածին Ադրբեջանի կողմից։

դիտվել է 713 անգամ
Լրահոս
Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ» «Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել 2018թ. Ալիևին տրված խոստումը կատարված է Սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու. քաղաքագետ Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները դեռևս չեն վերադարձվել սեփականատերերին Հայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մանրամասներ Թբիլիսիում փլուզված շենքի փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով 2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Բաքվում այսօր ցուցմունք են տվել կեղծ տուժածները Արտակարգ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Թուրքիան տեղյակ չէ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am