Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում գործող «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացին ընկել է վերելակի հորանը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել  նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Մինչ փրկարարների ժամանումը տուժածը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից ապա օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները նրան պատգարակով տեղափոխել են անվտանգ վայր, որտեղ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել են նույն  վաշտի ավագ պարեկներ Արման Խալաթյանն ու Մհեր Կարապետյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։Պարզվել է, որ տուժածը, ում ինքնությունը ճշտվում է, նշված ինստիտուտի աշխատակից է, ով 3-րդ հարկում աշխատանքներ իրականացնելիս անզգուշությամբ ընկել է վերելակի հորանը և հայտնվել 1-ին հարկում գտնվող խցիկի վրա։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 1119 անգամ
Լրահոս
Քանի դեպք է գրանցվել ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները Իրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում. քաղաքական վերլուծաբան Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով․ 8-ամյա Հրաչյան՝ ՄԻ խորհրդում Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ Թրամփ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու․ ադրբեջանագետ ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով Մտադիր ենք շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայում սահմանելու անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն չենք մասնակցի ռազմшկան առաքելnւթյանը. Իտալիայի վարչապետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am