Միանգամայն հասկանալի և ընդունելի է արտագնա աշխատանքի մեկնող անձանց ցասումն ու բողոքի նման դրսևորումը։ Արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում ենք այն մասին, որ ընդունվել է ապօրինի որոշում․ քաղաքացին չպետք է ենթարկվի կրկնակի հարկման և այլ պետությունում ստացած եկամտից Հայաստանում ևս եկամտային հարկ վճարի։ Բացի այդ, մարդիկ իրենց պարտավորությունների մասին տեղեկացվել են միայն տարիներ անց, իսկ չվճարելու դեպքում ամեն օր 0․004 տոկոս է ավելանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ օրինականացված թալան։ Իշխանությունները սկզբում խոստանում էին, որ օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերելու արտագնա աշխատանքի մեկնողներին, մինչդեռ, պազվեց հերթական խաբեությունն է։ Մարդիկ կանգնելով փաստի առաջ՝ փակել են Երևան–Մարտունի ճանապարհը։ Հայտնում են, որ եթե որոշումը չչեղարկվի, հարկադրված բռնելու են արտագաղթի ճանապարհը։ ՀՀ ՊԵԿ-ը ոչ թե հիմա պետք է հայտարարեր հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, այլ մինչ օրենքի ընդունումը։ Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները տեղյակ չեն եղել փոփոխություններից։ Մենք մեր ողջ գործիքակազմը օգտագործելու ենք ապօրինի որոշումը հետ կանչելու համար։ Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի, ինչի հաշվին իշխանական անձինք ձեռք կբերեն շքեղ ավտոմեքենաներ, կմեկնեն թանկարժեք գործուղումների, կապրեն ցոփ ու շվայտ կյանքով։
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը