Սարգսյանի ձեռք բերված սպառազինությունը թշնամուն հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց առավելությունները․Աբրահամյան

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»,- գրել է նա:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել Կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լա՞վ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան 17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am