Հերթական ապտակը. ՀՀ գլխավոր դատախազությունը չի՞ դիմել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստանին փոխանցելու պահանջով

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։

Մինչդեռ, ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ արտահանձնելու, ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։

Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։ Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։

Իսկ թե արդյո՞ք ՀՀ-ն միջնորդագրով դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պխահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին ՀՀ-ին փոխանցել, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։ ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե ՀՀ ԳԴ-ն դիմե՞լ է ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց, միայն նշեցին, թե նրա հետախուզման և ձերբակալման հարցերով՝ դիմել ՆԳՆ-ին; Ընդ որում, թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, դիմեցինք նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվել է, թե ոչ, արդյո՞ք գործընթաց է իրականացվում։ ՆԳՆ-ից էլ նշեցին՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։

Փաստացի, ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել, անգամ՝ միջնորդագիր չեն ներկայացրել, արդյունքում՝ ռազմական հանցագործն ազատ է արձակվել։

դիտվել է 697 անգամ
Լրահոս
22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am