Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության էական զիջումներ, պետք է չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»:

դիտվել է 258 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Դիլիջանում խոշոր վթարից. զոհի ու վիրավորների ինքնությունը հայտնի է Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի Համատիրության ղեկավարին տուգանել են՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի փլուզվող հենասյան ամրացման համար ԱղբաՉհանությունը Նորքի զանգվածում Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար «Դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»․ նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի միջադեպի մասին Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ Երևանում 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել Ողբերգական վթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ Վիզաների գազարը և իրականության մտրակը «BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Արտակարգ դեպք Սևանի ափին Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն.ավագանու անդամ Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. 168.am Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am