«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և Սյունիքի դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմն ընդամենը... պատասխանել է։

Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա, մտավախություն կա, որ հակառակորդի կողմից հրահրված որևէ միջադեպի դեպքում հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների հետ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։

Ըստ Կարապետյանի, Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և իրականացվի Թուրքիայի հետ ցամաքային միջանցք ստեղծելու իրենց վաղեմի երազանքը։ «Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ նրանց պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել մեր պետությունը։ Հայտնի խոսք է` եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am