Տիգրան Ավինյանը փոխհատուցեց Սամվել Ալեքսանյանի անձրևանոց պահելը․ Նիկոլը՝ «Լֆիկական Օսվենցիմում»

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր աշխատելու տարիներին քննադատում էր օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։ Վերջինս չէր նեղվում դրանից, քանզի գիտեր, որ Նիկոլն իրենց ախպերն է, բայց քննադատում է, որպեսզի ժողովրդին ցույց տա, թե, իբր, այդպես չէ։ Ալեքսանյան Սամվելը գավառական մտածելակերպով մեծահարուստի բառապաշարով ուզում էր ասել, որ Նիկոլը հաճախորդ է, այսինքն՝ իշխանություններին կից ու վճարովի «ընդդիմադիր»։

Ալեքսանյանը ճիշտ էր ասում։ Բայց ժողովրդի մի մասը հավատում էր Նիկոլի ճղճղան ու լաչառ ձայնին։ Ժողովրդի մի մասը Նիկոլի «պասով» հավատում էր, որ ինքը վատ է ապրում, քանզի մեր երկրում կան օլիգարխներ, ու լֆիկներն իրենց հացը խլել են։ Իրենք չգիտեին, որ լֆիկներն առաջնորդվում են «ով էշ, ես փալան» կարգախոսով և պատրաստ են մտնել ցանկացած իշխանության տակ՝ հանուն իրենց անձնական շահի։ Չգիտեին, որ իրենք ոնց քյասիբ կային, այդպես էլ մնալու են, իսկ լֆիկները՝ բարգավաճեն։

Հեղափոխություն «Լֆիկական Օսվենցիմում»

2018–ի «հեղափոխությունը» ոչ միայն Սերժին մերժելու թեմայով էր։ Նիկոլը «թավիշը» մատուցում էր այն տրամաբանությամբ, որ մերժվելու է օլիգարխիան, մերժվելու են լֆիկները։ Նիկոլը «ժողջանին» համոզում էր, որ եթե իրեն վարչապետ դարձնեն, ապա ինքը լֆիկների ձեռքից փողը կվերցնի ու կբաժանի աղքատներին՝ կյանքը դարձնելով մեղր։

Նիկոլը «ժողջանին» ասում էր, որ իրենք ապրում են «Լֆիկական Օսվենցիմում», և ինքը իշխանության գալով՝ կազատագրի իրենց այդ «Օսվենցիմից»։

Նիկոլը իշխանության եկավ ու մեր երկիրը վերածեց թուրք–ադրբեջանական պահանջները բավարարող տարածքի։ Ինչ մնում է լֆիկներին ու «Օսվենցիմին», ապա նրանց մեծ մասը դարձան նիկոլենց ախպերը (ինչպես որ նախկինում էին)։ Տարբերությունն այն է, որ եթե նախկինում լֆիկները գրոշներ էին շպրտում հաճախորդ Նիկոլին, ապա այսօր թվաբանությունը փոխվել է։ Ավելացել է ձևական կողմը․ նախկինում նիկոլենք դիշովկա էին Սամվել Ալեքսանյանի համար, այսօր նա նիկոլենց գլխին անձրևանոց է պահում, Նիկոլի կնոջն է ընդունում-ճանապարհում իր գործարանում, մուծվում է և այլն։

Այսինքն՝ «Օսվենցիմն» ինչպես կար, այնպես էլ մնաց։ Լֆիկի գործերն է՛լ ավելի լավացան, քանզի այս «չտես գյոռմամիշները» համեմատաբար ավելի էժան են նստում նրա վրա։

Խոցում անձրևանոցով

Լֆիկ Սամոն շատ հաշվենկատ տղա է։ Ինքը գիտի, թե որտեղ պետք է սողալ, որտեղ պետք է քծնել։ Կարևորը շահ լինի։

Ինքը, օրինակ, գիտի, թե երբ և ում է պետք կռացած բարև տալ կամ ում գլխին է պետք անձրևանոց պահել։

Ինքը հակաօլիգարխիկ լոզունգներով իշխանության եկած Տիգրան Ավինյանի գլխին երեկ անձրևանոց էր պահել, իսկ այսօր դիմացը ստացել է բնակելի շենքի շինարարություն իրականացնելու թույլտվություն։

Երևանի քաղաքապետի աթոռին կուլիսային գործարքների ու հաճախորդացման շնորհիվ հայտնված Ավինյանն «անշահախնդիր» ձևով ավագանու վերջին նիստում, չզեկուցվող տարբերակով, երևանցիների աչքից հնարավորիս հեռու լավություն արեց Սամվել Ալեքսանյանին։ ՔՊԿ–ական ավագանու անդամները, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի տեղական դրածոները (ներառյալ էն Ծերեթելու վրայի պոռնիկը) և Դոգից պոկված դիշովկեքը կողմ քվեարկեցին Սամվել Ալեքսանյանի համար նախատեսվող հողի նշանակության փոփոխությանը։ Դա կես քայլ է դեպի շինթույլտվություն։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի հետ է կապվում այն կազմակերպությունը, որի համար անձրևանոցից խոցված Տիգրան Ավինյանը կոռուպցիոն հոտ ունեցող որոշում կայացրեց՝ հողի օգտագործման նշանակություն փոխելով։ Խոսքը «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ»–ի մասին է։ Ըստ լուրերի՝ այդ կազմակերպությունն Արաբկիր համայնքում 16–հարկանի շենք է կառուցելու։ Ըստ այդմ՝ «Լֆիկական Օսվենցիմը» շատ էլիտար տեսք կունենա։

Փաստորեն, շատ ճկուն բիզեսմեն է Սամվել Ալեքսանյանը։ Նիկոլին կռացած բարևում է, Տիգրան Ավինյանի գլխին «զոնտիկ» է պահում։ Փոխարենը շինթույլտվություն է ստանում ու դառնում «հեղափոխականների» սրտի օլիգարխը։ Շատ էժան «բարտեր» է։ Վատ չէ, վատ չէ ․․․

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քայլարած իշխանությունը շինթույլտվություն է տալիս նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Դե մեր երկիրը նիկոլենք թուրքերին են տալիս, մի քանի հեկտար հողակտորն ի՞նչ է, որ Լֆիկ Սամոյին չտան։ Մանավանդ, երբ մեջը, ենթադրաբար, անձնական քյար ունեն։

Իրոք եկել է քաղաքացու վրեժի պահը։

Հայկ Ուսունց

 7or

դիտվել է 9080 անգամ
Լրահոս
Ա՛յ «դեգեներատ», դու սրա տակից ո՞նց ես դուրս գալու․ Տիգրան Չոբանյանն՝ Արման Բաբաջանյանին (video) Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի բանակցություններում Վատիկանի ներգրավմամբ․ Bloomberg Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը «Камуфляж-ը դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա․ Հարություն Մնացականյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ինչ արժեքավոր նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին Հանրային Ռադիոյի աշխատակիցները՝ ընդդեմ տնօրենի. Խախատված իրավունքները փորձում են վերականգնել դատական կարգով Ադրբեջանում հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը կեղծվում են. Աբրահամյան Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Չծառայելու համար վճարած յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք չունենա պաշտոն զբաղեցնելու. քաղաքացի (video) Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ Իրենց թալանը շատ «անմեղ» ձևով է լինում #ՀԻՄԱ․ Հա՛ Աննա, քո նման «սատանայից» պետք է վախենալ, բայց… Տիգրան Չոբանյան (video) Արաղչին մեկնել է Հռոմ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններին մասնակցելու Ալիեւն ընդունել է Թյուրքական պետությունների ներքին գործերի նախարարների պատվիրակությանը G7-ը սպառնացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե հրադադար չլինի Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները Մորթել են, ամեն ինչ ավիրել են․․․ Զարուհի Փոստանջյան (video) Вооружённые силы уже начали действовать — Путин раскрыл ближайший план (video) Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով․ Վահրամ Միրաքյան ԱԱԾ պետ Աբազյանն ասաց՝ ես ձեզ խղճում եմ, իսկ Աննա Վարդապետյանը գիտե՞ք՝ ինչ է անում․ սևազգեստ մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am