Արնածոր «խաղաղություն»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հարկավ, փետրվարի 13-ի լուսադեմին, Ներքին Հանդի մեր դիրքերը պահող մեր զինվորականների վրա կրակ բացողը եղել են ադրբեջանական թուրքերը: Բայց Ներքին Հանդում մեր ունեցած 4 զոհերի արյան մեղքն ու պատասխանատվությունը ուղիղ գծով նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա իշխանական թիմի վրա է: Նկատի ունենք, իհարկե, առաջին հերթին քաղաքակա՛ն պատասխանատվությունը, որքան էլ որ Փաշինյան, ՔՊ և պատասխանատվություն բառերն անհամատեղելի են թվում: Դիտարկենք մի շարք իրողություններ, որոնք տրամաբանորեն (այլ ոչ թե հուզական ընկալման առումով) հանգեցնում են մեղավորության ու պատասխանատվության վերաբերյալ նշված պնդմանը:

Առաջինը՝ ի՞նչ հանգամանքներում և ինչի՞ հետևանքով ադրբեջանական զինուժը ոչ միայն հայտնվեց, դիրքավորվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում: Իսկ տեղի ունեցավ դա այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, 2020-ի եռակողմ (այն հաճախ նշում ենք՝ կապիտուլ յացիոն) հայտարարությունից հետո, ի խախտումն իր իսկ ստորագրած փաստաթղթի, անհարկի հետ քաշվելու հրաման տվեց հայկական զինուժին: Բնականաբար, Ալիևը շտապեց օգտվել այդ «նվիրատվությունից», և, շուրջ երկու տասնյակ կիլոմետր առանց որևէ կրակոցի առաջ գալով, ադրբեջանական զինուժը հայտնվեց Ներքին Հանդի գլխին: Նույնը, ի դեպ, Կապանի դեպքում:

Հետագայում արդեն թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի բարելավեց իր դիրքերը: Իսկ այդ ընթացքում փաշինյանական իշխանությունն ու իրենց քարոզչությունը միտումնավոր մոլորության մեջ էին գցում հանրությանը՝ գործնականում չհաղորդելով ստույգ տեղեկություն իրական վիճակի վերաբերյալ: Ինչ էլ հնարավոր է եղել պարզել ու հասցնել հանրությանը, եղել է էնտուզիաստ առանձին լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների ջանքերի գնով:

Երկրորդ. զուտ տեղային կացությունը մի կողմ դնելով և ավելի լայն ընդգրկմամբ իրավիճակը դիտարկելով՝ կարող ենք նշել, որ թշնամու «առիթավորվելու», եթե կուզեք՝ ոգևորվելու հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ.

ա) Ալիևի հակահայ ռեժիմի նախորդ վայրագ գործողությունները գերազանցապես մնացել են անպատիժ ու անպատասխան,

բ) Փաշինյանը շարունակաբար վարել ու վարում է զիջողի, պարտվածի «քաղաքականություն»,

գ) ի հակառակ փաշինյանական քարոզչության տարփողումներին՝ Հայոց բանակը այս երեք տարվա ընթացքում չի բերվել այնպիսի մակարդակի, որ թշնամու մտքով իսկ չանցներ նման սադրանքների դիմել:

Երրորդ՝ ավելի լայն վերցնենք. մինչ թշնամին, ի դեմս Ալիևի ու նրա ռեժիմի ներկայացուցիչների, հոխորտում է «Արևմտյան Ադրբեջան» (նրանք այդպես են անվանում Հայաստանը), «Էրիվան» մտնելու մասին, շարունակ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում, այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանից», ի պատասխան, հնչում են բացառապես «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության»՝ չգիտես թե էլ ինչի կայտառ ելևէջներ:

Չորրորդ. այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է, կամ, եթե այդքան երկար դատավարական պրոցեսներ չլինեն, գնդակահարության պատը: Ալիևը հակահայ, հանցագործ, մինչև կոկորդը հայկական արյան մեջ թաթախված, Արցախն ու Հայաստանի մի մասը զավթած հրոսակի պարագլուխն է: Նրա համար բացարձակապես խնդիր չէ որևէ բան ստորագրել, իսկ դրանից 5 րոպե անց խախտել այդ ստորագրությունը: Հնարավո՞ր է նման ոճրագործի հետ «լավով» պայմանավորվել: Բացառվա՛ծ է:

Ավելին, հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ:

Հինգերորդ. իսկ այդ ի՞նչ «խաղաղասիրական» դոկտրին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ «դոկտրինը» հանգում է թշնամուց խաղաղություն մուրալուն, թշնամուց մեր երկրի «կադաստրի թուղթ» խնդրելուն, մեծ հաշվով՝ թշնամու սպառնալիքների հաշվին հայ ժողովրդին վախ «ծախելուն»:

Վեցերորդ. իսկ ո՞վ է Փաշինյանը: Նկատի ունենք՝ ո՞վ է նա՝ իր «բանակցային» նկարագրով: Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված, Արցախը պարտության տարած, Արցախն ուրացած անձնավորություն է, որ, ի ողբերգություն մեր երկրի ու ժողովրդի, շարունակում է բոլոր բջիջներով կառչած մնալ վարչապետի աթոռին: Ինչ էլ անի կամ չանի, ինչ էլ հայտարարի կամ չհայտարարի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է: Նա, ըստ որում, մի քանի անգամ է պարտվել Ալիևին: Իսկ վերջինիս ձեռնտու է հենց նման մեկը, որ ուզածը, դեռ մի բան էլ ավելին ստանա, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով շարունակաբար նվաստացողի վիճակում պահի ու տեսնի հայությանը:

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի պարագայում ոչ մի ընդունելի բան չի կարող բերել: Նրա «խաղաղությունը» արնածոր է, նրա «խաղաղությունը» շիրմատան «խաղաղություն» է: Նրա «ապագա»-ն առանց Հայոց պետականության է, նրա «նոր Հայաստանն» առանց հայության է: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, քանի դեռ Հայաստանի կողմից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, թշնամին ավելի ու ավելի է լկտիանալու և առաջ գալու, շարունակելու ենք կորուստներ ու զոհեր ունենալ, Հայաստանը շարունակելու է կծկվել ու կռկվել, փոքրանալ ու կորցնել: Ի՞նչ անել: Փոխե՛լ բանակցողին, ինչի մասին արդեն երեք տարուց ավելի բարձրաձայնում են տրամաբանություն ունեցող մարդիկ, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am