Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի ԱԳՆ խոսնակը հերքում է այն, որ Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցը հանվել է ՀՀ նախաձեռնությամբ Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր Էրդողանը մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պեսկովը հայտնել է առաջիկայում Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին Շատերը կարող են համաձայն չլինել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Алиев, у тебя не получится… (video) Հերթական գրառումը... անբարոյական, հրեշ, մաֆիոզ Ալիև վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս․ Սպիտակ տան բժիշկ Փաշինյանենք անցել են Գառնիկ Դանիելյանի հարազատներին տեռորի ենթարկելուն․ մանրամասնում է Դանիելյանը (video) Պայման ենք դնելու կոնյակագործների առաջ․ Գևորգ Պապոյան (video) «Պուտինը Լուկաշենկոյին ասել է՝ սրան հետևի, գժություն չանի» (video) «Հովիկ Աղազարյանն էլ, Էդմոն Մարուքյանն էլ սրիկաներ են․․․»․ հարցում (video) «Էդ մեզ ես հայհոյու՞մ, Արսեն Թորոսյա՛ն, դե կտեսնես՝ ժողովուրդը քո հետ ինչ է անելու»․ քաղաքացի (video) Ռաիսա Գարբաչովա vs Աննա Հակոբյան․․․․ նա կործանեց երկիրը (video) #ՀԻՄԱ․ «Խուժանկան» չի՛ փոխվելու․․․ չի՛ կշտացել․․․ Հովհաննես Շահինյան (video) Պարոն Քոչարյան, Դուք պարտք ունեք մեր երկրի և ժողովրդի առաջ․ վաստակաշատ մանկավարժ (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը հենց այդ պահից կանցնի Ադրբեջանին և Թուրքիային ճնշելուն․ Գագիկ Մինասյան (video) Նոյեմբերի 9-ի գիշերը կառավարություն ու ԱԺ ներխուժած 9 անձ է ձերբակալվել Այլևս ոչ մի արցունք. Անի Օհանյան Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ Նեթանյահուն պատրաստ է ժամանակավոր հրադադարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am